«Նաիրիտ» գործարանի գույքի օտարումը բացառությամբ իրականացվում է նրա տնօրինության կողմից. փոխնախարար
«Նաիրիտ» գործարանի գույքի օտարումը բացառությամբ իրականացվում է նրա տնօրինության կողմից: Այս մասին այսօր Ազգային ժողովում 2014 թվականի պետական բյուջեի կատարողականի ներկայացման ժամանակ ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արա Սիմոնյանը՝ պատասխանելով ՀՅԴ խմաբակցության անդամ Արծվիկ Մինասյանի հարցին, թե արդյոք նախարարությունը «Նաիրիտ»-ի գույքն օտարելու է:
«Լուրեր են շրջանառվում, որ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը ջանքեր է գործադրում «Նաիրիտ«-ի ակտիվները օտարելու ուղղությամբ, ինչը ընդունելի տարբերակ չէ, քանի որ դա նշանակում էփակել «Նաիրիտ»-ի թեման»,- ասաց Ա.Մինասյանը:
Ա.Սիմոնյանի խոսքերով՝ իր տեղեկություններով այդ գործառույթը պատկանում է միայն գործարանի տնօրինությանը: Ըստ նրա՝ այն գույքը, որն արդեն պիտանի չէ հետագա վերագործարկման համար, ապա տվյալ գույքի օտարումը նպատակ ունի ֆինանսական միջոցներ գտնել, որպեսզի գործարանի աշխատակիցների աշխատավարձերը վճարեն: