Տնտեսություն 15:10 30/07/2015

Կառավարության որոշմամբ ստուգումների թիվը կրճատվել է ավելի քան 90 տոկոսով

Կառավարության նախորդ նիստում վարչապետը հանձնարարել էր նվազագույնի հասցնել տնտեսվարող սուբյեկտների ստուգումների քանակը: Այդ նպատակով անցած շաբաթվա ընթացքում կազմակերպվել են քննարկումներ շահագրգիռ բոլոր գերատեսչությունների մասնակցությամբ, լսվել են ներկայացված առաջարկները և արդյունքում ձևավորվել է որոշման նախագիծ, որը կառավարությանն է ներկայացրել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:

Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունից մանրամասնում են, որ ընդունված որոշմամբ մինչև 2016թ. հունվարի 1-ը կտրուկ սահմանափակվել են բոլոր տեսչական մարմինների կողմից իրականացվող ստուգումները, բացառությամբ հարկային և մաքսային մարմինների ստուգումների:

Տեսչական բարեփոխումների ընթացքում արդեն իսկ ստուգումներն իրականացվում էին բացառապես ստուգաթերթրի հիման վրա, ինչն արդեն էականորեն սահմանափակել է տեսչական մարմինների կողմից տնտեսվարող սուբյեկտներին առաջադրվող խնդիրների քանակը: Եթե այժմ տեսչական մարմինները գործադրում են մոտավորապես 170 ստուգաթերթ, ապա այս որոշմամբ մինչև տարեվերջ կասեցվում է 170 ստուգաթերթի մոտավորապես 90 տոկոսը:

Մնացած 10 տոկոսի դեպքում թույլ է տրվել ստուգումներն իրականացնել միմիայն բարձր ռիսկային խմբում գտնվող տնտեսվարող սուբյեկտների մոտ, ինչպես օրինակ՝ ավտոգազալցակայանները և այլն: Ընդ որում թյուրիմացություններից և տարամեկնաբանություններից խուսափելու համար այն ստուգաթեթերը, որոնք շարունակելու են գործել բարձր ռիսկային խմբի մոտ, կցվելու են այս որոշմանը որպես հավելված: Փաստորեն, տոկոսային հարաբերությամբ, կիրառվելու է ստուգաթերթերի ընդամենը 10 տոկոսը բարձր ռիսկային խմբում, բայց ստուգաթերթերի տոկոսը դեռևս խոսուն չէ:

Կառավարության փոխանցմամբ, իրականում, սրանով կրճատվելու է ստուգումների 98 տոկոսը: Ստուգումների սահմանափակումը չի վերաբերելու միայն այն հիմնարկներին և բաժնետիրական ընկերություններին, որոնք պետական սեփականություն են և չեն մասնակցում տնտեսական արդյունքի ստեղծմանը:

Ստուգում կարող է իրականացվել նաև այն դեպքերում, երբ ստուգումը պայմանավորված է քրեական դատավարության օրենսգրքով կամ, երբ ստուգման պահանջով դիմել են տնտեսվարող սուբյեկտները: Շարունակվելու են ստուգումները մանկապարտեզներում և դպրոցներում՝ երեխաների անվտանգ և որակյալ սննդի կազմակերպման անհրաժեշտությունից ելնելով կամ այն ժամանակ, երբ կասեցված հատվածում կարող են հայտնվել այնպիսի դեպքեր, որոնք էական վտանգ են սպառնում հանրային անվտանգությանը, այլոց իրավունքներին, կյանքին և առողջությանը:

Նման դեպքերում համապատասխան տեսչական մարմինը պետք է նախապես հիմնավորումներ ներկայացնի, թե ինչու պետք է իրականացվի այս կամ այն ստուգումը, հիմնավորումները պետք է պարունակեն ստուգման անհրաժեշտության առաջացման պատճառը և ռիսկի գործոնները, առկա իրավիճակի նկարագիրը, ստուգում չիրականացնելու հնարավոր վտանգները և ստուգման իրականացման արդյունքում ակնկալվող արդյունքները: Այդ բոլոր հիմնավորումները ներկայացվելու են ՀՀ վարչապետին, որի գրավոր համաձայնության դեպքում միայն թույլատրվելու է համապատասխան ստուգումը: Որպեսզի ապահովվեն գործընթացի նկատմամբ հանրային վերահսկողությունը և թափանցիկությունը, հիմնավորումները և համաձայնությունը կամ մերժումը տեղադրվելու են կառավարության ինտերնետային կայքում:

Այնուհետև զեկուցող Դավիթ Հարությունյանը հավելել է. «Հաջորդ սկզբունքային առաջարկությունը կապված է վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի հիման վրա վարույթի ընթացքում կիրառվող այցերի հետ: Գաղտնիք չէ, որ շատ հաճախ մենք դա անվանվում ենք թեժ գիծ կամ նման մի բան, սկսվում է վարչական վարույթ, որի ընթացքում տնտեսվարող սուբյեկտների մոտ սկսվում են այցերը: Դրանք մեծ մասամբ վերածվում են լայնամասշտաբ ստուգումների՝ դրանից բխող բոլոր իրավական հետևանքներով: Հաշվի առնելով, որ պարոն վարչապետը համարում է դա շատ արատավոր մոտեցում, առաջարկվում է բոլոր այն դեպքերում, երբ վարչական վարույթի ընթացքում անհրաժեշտություն կա այցելելու տնտեսվարող սուբյեկտին, այդ դեպքերում պետք է ապահովենք ոչ միայն օրենքով նախատեսված բոլոր ընթացակարգերը, այլև ինքնին այդ այցելությունը պետք է նույնպես համաձայնեցվի վերը նշված կարգով: Այսինքն, պետք է տեսչական մարմինները դիմեն, հիմնավորեն և ստանան վարչապետի համաձայնությունը: Այսպիսով կարելի է ասել, որ որոշման ընդունմամբ էականորեն կնվազի տնտեսվարող սուբյեկտների մոտ իրականացվող ստուգումների քանակը և որոշ դեպքերում, ինչու ոչ, նաև անհարկի միջամտությունը նրանց բնականոն գործունեությանը»:

Հարցի քննարկումն ամփոփել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը. «Ես կարծում եմ, որ այս որոշման ընդունումը շատ կարևոր է և դրական ազդեցություն է ունենալու գործարար միջավայրի բարելավման վրա: Այդ առումով հանձնարարում եմ բոլոր նախարարներին՝ խստագույնս հետևել օրենքի տառին և այս որոշմամբ սահմանված կարգավորումներին: Մյուս կողմից՝ հորդորում եմ մեր տնտեսվարող սուբյեկտներին որոշման պահանջները տեսչական մարմինների կողմից չպահպանելու դեպքերում գրավոր դիմել համապատասխան նախարարին կամ կառավարության աշխատակազմ, որին, երաշխավորում եմ, սահմանված կարգով ընթացք կտրվի ՀՀ վարչապետի վերահսկողության ծառայության կողմից:

Իսկ ինչ վերաբերում է հարկային ստուգումներին. կարևորելով պետական բյուջեի եկամուտների ապահովման խնդիրը՝ ֆինանսների նախարարության կողմից անցկացվող հսկողական միջոցառումները պետք է իրականացնել բացառապես ստվերային շրջանառության առկայության դեպքերում, ռիսկերի կառավարման համակարգի հիման վրա, ֆինանսական ցածր կարգապահություն դրսևորող հարկ վճարողների նկատմամբ: Հանձնարարում եմ ֆինանսների նախարարին՝ վերանայել ռիսկայնության չափանիշները՝ նպատակ հետապնդելով նվազեցնելու ստուգումների քանակը:

Միաժամանակ հորդորում եմ հարկ վճարողներին՝ լինել բարեխիղճ, չխուսափել հարկերը ճիշտ և ժամանակին վճարելուց, բարձրացնել ֆինանսական կարգապահությունը, ինչը հնարավորություն կտա նրանց նկատմամբ նվազեցնել ստուգումները: Դա շատ կարևոր քայլ է, և մեր տարածաշրջանի այսօրվա տնտեսական այս իրավիճակում և ընդհանրապես աշխարհում ընթացող այս խնդիրների համատեքստում սա մի քայլ է, որով մենք կաջակցենք մեր տնտեսության ակտիվացմանը»:

Որոշմամբ սահմանվել է, որ 2015թ. օգոստոսի 1-ի դրությամբ իրականացվող ստուգումները, բացի վերը նշված դեպքերի, կասեցվում են: Ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 2009թ. մայիսի 29-ի «Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» որոշումը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:25
Բաքուն բողոք է հղել Մոսկվային՝ Ալիևի հասցեին «pedir» բառը հնչեցնելու համար
Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատունը դիվանագիտական ուղիներով ռուսական կողմին տեղեկացրել է քաղաքագետ Վլադիմիր Կարասևի հայտարարություններից հետո...
Աղբյուր` Panorama.am
13:12
Եթե Ադրբեջանը վստահ է իր իրավական դիրքորոշումների վրա, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում. Եղիշե Կիրակոսյան
«Ես չունեմ Հայաստանի՝ Բաքվին արած առաջարկների մասին տեղեկատվություն, բանակցությունները ԱԳՆ-ն է վարում»,- ԱԺ-ում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:05
ՃՏՊ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին, կան հինգ տուժած
Հունվարի 10-ին, ժամը 08:59-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի...
Աղբյուր` Panorama.am
13:02
Մենք պետք է հանձնվենք, ջարդվենք և փախնենք, այսպիսի խնդիր է Փաշինյանի առաջ դրված. Հայկ Նահապետյան
Հայաստանի փորձագիտական շրջանակներում կարծում են, որ Նիկոլ Փաշինյանը համարժեք չարձագանքեց Ալիևի սպառնալիքներին։ Ինչպես կարելի է հակազդել Բաքվի...
Աղբյուր` Panorama.am
12:46
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Հունվարի 10-ի ցերեկը, 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 15-ի ցերեկը սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում...
Աղբյուր` Panorama.am
12:40
Թրամփ. Պուտինը ցանկանում է հանդիպել, մենք պատրաստվում ենք
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են տարվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր...
Աղբյուր` Panorama.am
12:36
Քիշնևի օդանավակայանից մարդկանց տագնապի ազդանշանով տարհանել են
Քիշնևի օդանավակայանից ուղևորների տարհանման պատճառ դարձած ահազանգը կապված է հրդեհային ազդանշանի միացման հետ և պարզվել է, որ կեղծ է։ Դեպքի մասին...
Աղբյուր` Panorama.am
12:27
Լոս Անջելեսի հրդեհները կարող էին սկսված լինել հրկզիման պատճառով, կա ձերբակալված անձ
Լոս Անջելեսում անտառային հրդեհները, հնարավոր է, սկսվել են հրկիզմամբ։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ, ոստիկանությունն արդեն ձերբակալել է...
Աղբյուր` Panorama.am
12:17
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Դուբայի օպերայում
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հունվարի 17-19-ը Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում ներկայացնելու է «Սիմֆոնիկ...
Աղբյուր` Panorama.am
12:16
7-ժամյա աշխատանքային օրվա անցնելու դեպքում էլ արտաժամյա վճարի իրավանորմի չպահպանման ռիսկը կմնա. Էլեն Մանասերյան
«Մարդկային կապիտալի զարգացման գաղափարը և աշխատաժամանակի ճկունության և աշխատանքային հզորության կատարելագործման պատճառով է նախարարությունը...
Աղբյուր` Panorama.am
11:49
Վազգեն Սարգսյանի մասին պատմող ֆլիմում նկարահանվել է նաև Արսեն Լևոնյանը
Հայտնի դերասան Արսեն Լևոնյանը նկարահանվել է «Վազգենը.Վերջին Սպարապետը» ֆիլմում։ «Մեծ պատիվ էր այս ֆիլմում նկարահանվել...
Աղբյուր` Panorama.am
11:15
Այս տարի ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1942 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին
2025 թվականին կշարունակվի ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման...
Աղբյուր` Panorama.am
11:15
Փաշինյանի նախկին խորհրդական. Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ, թե ինչ է կատարվում երկրում
«Նիկոլ Փաշինյանը գլուխ է գովում, որ հունվարի 1-6-ը օդային ճանապարհով Հայաստան է եկել 20% ավել մարդ, քան անցած տարի։ Սա տիպիկ օրինակ է, թե...
Աղբյուր` Panorama.am
11:08
Հրդեհի գոտում գտնվող Գլենդելում օդն ավելի մաքուր է քան Երևանում. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է այս պահին հրդեհի գոտում...
Աղբյուր` Panorama.am
11:08
WTA-250. Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել պայքարից
Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակչում աշխարհի 44-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը զիջել է աշխարհի 67-րդ ռակետ, ամերիկացի Մակարտնի Կեսլլերին:
Աղբյուր` Panorama.am
11:02
ՆԳՆ-ն հրապարակել է սկուտերների, սքեյթբորդների երթևեկության կանոնները
Դրանց խախտումը կառաջացնի տուգանքի նշանակում
Աղբյուր` Panorama.am
10:57
Քաղաքական մուրացկանությամբ խաղաղության չեն հասնում. Շարմազանով
«Ուղիղ 2 տարի առաջ,2023-ի հունվարի 10–ին Ալիեւն ասել է,որ «Մինսկի խմբի համաձայն Քելբաջարի ու Լաչինի շրջանները մնալու էին...
Աղբյուր` Panorama.am
10:35
«Ուրարտու»-ի կիսապաշտպանները հեռացել են ակումբից
Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և ֆուտբոլիստներ Անդրեյ Կրավչուկը և Լուքման Գիլմորն երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագրերը։...
Աղբյուր` Panorama.am
10:22
Բոլոր տվյալները հուշում են, որ Ալիևի և Փաշինյանի ելույթները համաձայնեցված էին. Արմեն Այվազյան
«Այնինչ, Ալիևն առաջիկայում չի համարձակվելու դիմել նոր պատերազմի Հայաստանի դեմ, որովհետև վախենալու է Իրանի ռազմական միջամտությունից, որի հետևանքներն իր համար կարող են մահացու լինել»։
Աղբյուր` Panorama.am
10:14
Անցնող տարին ամենաշոգն է եղել Արդյունաբերական դարաշրջանի ողջ պատմության մեջ
Անցած՝ 2024 թվականը, 1850 թվականից ի վեր ամենաշոգն է եղել։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Եվրոպական հեռահար զոնդավորման և...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լեհաստանում զբոսաշրջիկները «հավատացել» են ChatGPT-ին և արգելափակվել լեռներում
Լեհաստանում զբոսաշրջիկները մոլորվել են լեռներում՝ ChatGPT նեյրոնային ցանցի առաջարկած երթուղին հետևելուց հետո: Tatrzanski-ի հաղորդմամբ, մի...
Աղբյուր` Panorama.am
09:50
Առանց այն էլ միայնակ, «մերկ», անկյունում քշված Հայաստանի համար սա նոր սպառնալիքներ է բերելու. Աբրահամյան
«Ադրբեջանի տարածքային պահանջների ու պատերազմի սպառնալիքներին ի պատասխան, ՀՀ կառավարությունը հաստատեց ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը և ուղարկեց ԱԺ»
Աղբյուր` Panorama.am
09:31
Ձեզ հետ ենք, սիրելի եղբայրներ…Բագրատ Սրբազան
Բաքվում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս գերեվարված հայրենակիցների «դատավարություններից» առաջ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
09:30
Լոս Անջելեսում հրդեհի զոհերի թիվը հասավ 8-ի
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է ութի։ Նոր տվյալները հրպարակել է CNN-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին։...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Փաստ». Ասֆալտի հարցում էլ են այս իշխանությունները ձախողվել
«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը ամենաշատը գլուխ են գովում ասֆալտի թեմայով: Ավելին, վերջին...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Փաստ». Ինչ նոր պաշտոնանկություններ են սպասվում առաջիկայում, ովքեր են լքելու պաշտոնները
«Փաստ» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, տարեվերջի օրերին ՀՀ կառավարությունում թեժ քննարկում է եղել. Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
08:57
Հունվարի 10-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 10-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 393 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
08:56
Մեդվեդևն ասել է, որ չի զարմանա, եթե մորուքը սափրած Փաշինյանը հիշի՝ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է. Ի՞նչ է ակնարկել
«Մեդվեդևն ասել է, որ չի զարմանա, եթե մորուքը սափրած Փաշինյանը հիշի, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է»,-մեջբերում է քաղաքագետ Ստեփան...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյանը որոշել է օրհներգի տեղերը փոխել իր ճաշակով, ու արդեն օրենքը խախտել են. Մանուկյան
12:55 10/01/2025

Փաշինյանը որոշել է օրհներգի տեղերը փոխել իր ճաշակով, ու արդեն օրենքը խախտել են. Մանուկյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}