Ձկնարտադրողներ. Արտաքին շուկայում անմրցունակ ենք (տեսանյութ)
Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միասնություն ՀԿ նախագահ Արթուր Աթոյանն ահազանգում է՝ ձկան մեծածախ գինը հավասարվել է ինքնարժեքին, իսկ վարկային պարտավորություններ ունեցողները նույնիսկ ինքնարժեքից 120-150 դրամով էժան են վաճառում:
«Ձկնաբուծության ներքին շուկան վնասված է, վթարված է, քանի որ այնտեղ գործում են ինքնարժեքից ցածր գներ: Արտաքին շուկայում մենք դարձել ենք անմրցունակ, քանի որ կորցրել ենք նախկինում ունեցած հնարավորություններն ու կարողությունները, դրա պատճառով նվազել են նաև արտահանման ծավալները»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց միության նախագահը:
Նրա խոսքով, պետական կառույցների հետ համագործակցության բացակայության պատճառով ձուկ արտադրողները դարձել են անօգնական ու խնդիրների առջև անկարող. «Լիազոր մարմինը իր իրավունքները սխալ ու ոչ պատշաճ կիրառելու պատճառով ձկնարտադրությունը վտանգում է»:
Ոլորտի մյուս խնդիրների վերաբերյալ հայտարարություններն ու մեղադրանքները՝ տեսանյութում:
Խնդրի վերաբերյալ այլ հրապարակումներ՝
Դեպի Ռուսաստան հայկական ձկնամթերքի արտահանման ծավալները նվազել են
Ռուսական շուկայում ձկնամթերքի գների նվազումը հանգեցրել է Հայաստանից արտահանումների նվազման