Վարչապետ. Առաջիկա օրերին ՀԷՑ-ում կմեկնարկի միջազգային աուդիտի գործընթացը
Առաջիկա օրերին ՀէՑ-ում կմեկնարկի միջազգային աուդիտի գործընթացը: Այս մասին հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ Ծաղկաձորում պատասխանելով «Բազե»-ի հերթական հավաքի մասնակիցների հարցերին:
«Հանրությունը հնարավորություն կունենա ստանալու իր հարցերի պատասխանները»,-աուդիտի վերաբերյալ ասել է Հ. Աբրահամյանը:
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, վարչապետը խոսել է նաև էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին և նշել, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում, միջազգային խորհրդատվական ծառայության անցկացվելիք ուսումնասիրություններից հետո կառավարությունը կարտահայտի իր դիրքորոշումը:
Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ ինչպես խոստացվել է, մինչև ուսումնասիրությունների ավարտը, կառավարությունը կսուբսիդավորի էլէկտրաէներգիայի գնի բարձրացման գումարը (6.93 դրամ):