ԳՆ. Միջազգային բորսաններում կաթի, պանիրի, ցորենի գները նվազում են
Գյուղատնտեսության նախարարությունը տվյալներ է հրապարակել միջազգային բորսաներում և աշխարհի որոշ երկրներում կաթի, Չեդդեր տեսակի պանրի և ցորենի գների վերաբերյալ:
Կաթի գների վերաբերյալ
Աշխարհում յուրաքանչյուր տարի արտադրվում է մոտ 750 մլն. տոննա կաթ, որից շուրջ 638 մլն. տոննան` կովի։
Միջազգային բորսաներում նկատվել է III կարգի կաթի գների անկում։ NASDAQ բորսայում III կարգի կաթի գինը 2014թ. համեմատ նվազել է շուրջ 10.3%։ Համաձայն կանխատեսումների սպասվում է, որ մինչև տարեվերջ կաթի գինը միջազգային բորսաներում կնվազի 21.5%։
Նվազումը պայմանավորված է յուրաքանչյուր տարի աշխարհում կաթի արտադրության ծավալների 1-2 %-ով ավելացմամբ, ինչի հետևանքով առաջանում է կաթի ավելցուկ։
Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ ԵՄ երկրների դեմ Ռուսաստանի կողմից պատժամիջոցների շարունակումը առաջացրել է կաթնային արտադրանքի ավելցուկ, և ԵՄ երկրները ստիպված են սպառման նոր շուկաներ գտնել։ ԵՄ որոշ երկրներում կաթի գների դինամիկան 2014-2015թթ. հունիս ամսվա դրությամբ։
|
15/06/2014 |
15/06/2015 |
% |
Բելգիա |
201 |
144 |
-28.4 |
Բուլղարիա |
189 |
133 |
-29.6 |
Դանիա |
229 |
165 |
-27.9 |
Լատվիա |
162 |
112 |
-30.9 |
Ֆրանիսա |
201 |
165 |
-17.9 |
Գերմանիա |
206 |
154 |
-25.2 |
Լատվիա |
162 |
112 |
-30.9 |
Լիտվա |
145 |
112 |
-22.8 |
Էստոնիա |
178 |
133 |
-25.3 |
Լեհաստան |
178 |
144 |
-19.1 |
Նիդերլանդներ |
234 |
160 |
-31.6 |
Ռումինիա |
162 |
112 |
-30.9 |
Ռուսաստան |
232 |
168 |
-27.5 |
Բելառուս |
135 |
121 |
-10.3 |
Ղազախստան |
171 |
147 |
-14 |
Ղրղզստան |
122 |
118 |
-3.2 |
Թուրքիա |
153 |
138 |
-9.8 |
Ինչպես երևում է, ԵՄ երկրներում կաթի գները նախորդ տարվա համեմատ նվազել են։ ԵՄ երկրներում կաթի գինը մեկ տարվա ընթացքում նվազել է մինչև 30.9%։ Աղյուսակում նշված ԵՄ երկրներում կաթի միջինացված գինը 2014թ. կազմել է 173 դրամ 1կգ համար, իսկ 2015թ.` 127 դրամ։ Այսպիսով աղյուսակում նշված ԵՄ երկրներում մեկ տարվա ընթացքում կաթի գինը միջինում նվազել է 26.5% կամ 46 դրամ:
Նոր Զելանդիայում կաթի գինը 2015թ. միայն մայիս ամսին նվազել է 5.9%-ով, իսկ մեկ տարվա ընթացքում այն նվազել է մոտ 42%-ով։ Նմանատիպ իրավիճակ է նաև կաթ արտադրող խոշորագույն երկրներ համարվող Ավստրալիայում և ԱՄՆ-ում։ Օրինակ, Ավստրալիայում կաթի գինը նվազել է ընդամենը 12%-ով, իսկ ԱՄՆ-ում 11%-ով՝ կազմելով 36,2 ցենտ 1 կգ համար, կամ 173 դրամ։
Կաթի միջազգային գների անկումը իր բացասական ազդեցությունն է թողել նաև Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ ԵՏՄ) երկրների կաթի գների վրա։ ԵՏՄ երկրներում կաթի գները նախորդ տարվա համեմատ նվազել են։ ԵՏՄ երկրներում կաթի միջինացված գինը 2014թ. կազմել է 165 դրամ 1կգ համար, իսկ 2015թ.` 138.5 դրամ։ ԵՏՄ երկրներում մեկ տարվա ընթացքում կաթի գինը միջինում նվազել է 13.75% կամ 26.5 դրամ:
Հայաստանի Հանրապետության հարևան երկրներում նույնպես նկատվում է կաթի գների անկում։ Մասնավորապես, Թուրքիայում 2014թ. համեմատ 2015թ. կաթի գինը նվազել է 9.8% և կազմել է 138 դրամ/կգ։
Պանրի գների վերաբերյալ
Որոշ երկրներում պանրի (Չեդդեր) գները 2014-2015թթ. օգոստոս ամսվա դրությամբ։
|
Օգոստոս 2014թ. |
Օգոստոս 2015թ. |
% |
Ավստրալիա, Նոր Զելանդիա |
4.2 (1718 դրամ) |
2.9 (1385 դրամ) |
-31 |
ԱՄՆ |
4.8 (1963 դրամ) |
3.8 (1815 դրամ) |
-20.8 |
Գերմանիա |
4.2 (1718 դրամ) |
2.4 (1146 դրամ) |
-42.8 |
Լեհաստան |
3.5 (1431 դրամ) |
2.8 (1337 դրամ) |
-20 |
Միացյալ Թագավորություն |
3.5 (1431 դրամ) |
2.9 (1385 դրամ) |
-17.1 |
Ինչպես երևում է աղյուսակից Չեդդեր տեսակի պանրի գները նույն պես նվազել են։ Նվազման պատճառներից մեկը հադիսանում է կաթի գների անկումը համաշխարհային շուկայում։
Ցորենի գների վերաբերյալ
Աշխարհում յուրաքանչյուր տարի արտադրվում է մոտ 725 մլն. տոննա ցորեն։ Ցորենի գները միջազգային շուկաներում համաձայն INDEXMUNDI-ի տվյալների։
*INDEXMUNDI-ի տվյալները կազմված են Համաշխարհային բանկի տվյալների հիման վրա։
Ինչպես երևում է գծապատկերից մեկ տարվա ընթացքում գրանցվել է ցորենի գների անկում։ Մեկ տարվա ընթացքում ցորենի գինը նվազել է շուրջ 14.5%։ 2015թ. հունվար ամսից սկսած ցորենի գնի նվազման պատճառ են հանդիսացել մի շարք կազմակերպությունների կողմից բարձ բերքի վերաբերյալ կատարած կանխատեսումները։
Ռուսաստանի հարավային հատվածում ցորենի գներն աստիճանաբար անկում են ապրել։ Հուլիսի 10-ին արձանագրված գինը -11.1%-ով ցածր է ապրիլի 10-ին արձանագրված գնից։ Գնային նման տատանումը, պայմանավորված է ինչպես 2014թ. աննախադեպ ցորենի բերքով, այնպես էլ Ռուսաստանի կառավարության վարած հատուկ քաղաքականությամբ։ Մասնավորապես, ՌԴ կառավարությունը ընթացիկ տարվա մայիսին որոշում ընդունեց 2015թ. մայիսի 15-ից վերացնել երկրից արտահանվող ցորենի վրա դեռևս նախորդ տարվանից սահմանված մաքսատուրքը, ինչը բնականորեն ևս ազդեց ցորենի գնի իջեցման վրա։ Ներկայումս ռուսաստանյան շուկայում (հարավային հատված) 1 տոննա ցորենի արժեքն է 77748 դրամ (1 ռուբլին = է 6.82 դրամ)։
Աշխարհում ցորենի զգալի մասը համաշխարհային մի քանի խոշոր բորսաների (CBOT, MATIF, LIFFE և այլն) միջոցով վաճառվում է աշխարհում ցորենի պահանջարկ ունեցող երկրներին։ Այդ բորսաներում 2014թ. համեմատ 2015թ. նույնպես գրանցվել է գների անկում։
Ցորենի գնանշումների դինամիկան համաշխարհային բորսաներում 2014-2015թթ. օգոստոս ամսվա դրությամբ։
19.08.14թ. դոլար մեկ տոննայի դիմաց |
18.08.15թ. դոլար
|