Ռուսաստանցիները սկսել են մեքենաներ գնել ռուբլու անկման պատճառով
Մի քանի խոշորագույն դիլերային խմբեր տեղեկացրել են, որ կտրուկ ավելացել է ավտոմեքենաների վաճառքը և ավտոսրահներում հաճախորդների հոսքը: Այս մասին գրում է «Իզվեստիա»-ն:
«Վաճառքի զանգվածային աճ չկա, սակայն աճ է նկատվում բոլոր տեսակի մեքենաների վաճառքում: Մեզ են սկսել դիմել Ղրիմի բնակիչները»,-ասել է «Ավիլոն» մարքեթինգային ընկերության ղեկավար Սվետլանա Մակեևան:
««Սև երկուշաբթիից» (օգոստոսի 24) հետո մեր զանգերի և այցելությունների թիվն ավելացել է 15-20% -ով: Մենք նաև վաճառքի մի փոքր աճ ենք արձանագրում և դա պայմանավորում ենք նրանով, որ մարդիկ, ովքեր պատրաստվում են մեքենա գնել, լրատվամիջոցներից տեղեկացել են, որ արտադրողները պատրաստվում են գները բարձրացնել»,-նշել է «Բլոկ Ռոսկո» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Օլեգ Մոսեևը:
Հաճախորդների թվաքանակի աճի մասին «Իզվեստիա»-ին հայտնել են նաև խոշորագույն Major դիլերային միավորումից:
Չնայած հաճախորդների ուժեղ ներհոսքի, դիլերները ենթադրում են, որ ապագայում վաճառքի անկում կլինի:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին