Հովիկ Աբրահամյանը կոչ է արել ԵԱՏՄ երկրների միջև առևտուրն իրականացնել ռուբլիով
Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը ԵԱՏՄ անդամ երկրներին կոչ է արել միության տարածքում հաշվարկներն իրականացնել ռուբլիով՝ հրաժարվելով դոլարից կախվածությունից: Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները:
«ԵԱՏՄ-ում պետք է միջոցներ ձեռնարկվեն՝ ուղղված փոխադարձ հաշվարկներն ազգային արժույթներով իրականացման ակտիվացմանն ու դոլարիզացիայի նվազեցմանը: Այս համատեքստում կարևոր է ռազմավարական ապրանքների փոխադարձ առևտուրն իրականացնել ռուբլու բազայի հիման վրա առանց դոլարից կախվածության»,-ասել է Հովիկ Աբրահամյանը ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետների հանդիպման ժամանակ:
ՀՀ կառավարությունից ռուսական լրատվամիջոցի լուրը այս պահին հնարավոր չեղավ ճշտել:
Հիշեցնենք, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը Գրոդնոում (Բելառուս) մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին: