Փոխնախարար. ԵՄ հետ ստորագրվելիք նոր համաձայնագրում տարիֆային մասը չի լինի
Հայաստանի և ԵՄ միջև իրավական նոր փաստաթուղթ է ստորագրվելու: Այս մասին հայտարարեց Էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը՝ անդրադառանալով Եվրոպական հանձնաժողովի՝ ՀՀ-ի հետ բանակցություններ սկսելու մանդատ ստանալուն, ակնկալիքներին ու հետագա քայլերին:
«Դեռևս տարեսկզբին մասնագիտական քննարկումներ էին ընթանում ԵՄ համապատասխան կառույցների հետ՝ նպատակ ունենալով ուրվագծել համագործակցության շրջանակը, որն առկա պայմաններում երկուստեք հնարավոր է համարվում ներառել ստորագրվելիք պայմանագրի մեջ»,-ասաց փոխնախարարը:
Քննարկումների արդյունքում այսօր կա ընդհանուր ընկալում, թե ինչի շուրջ են խոսելու և նոր համաձայնագրում ինչ կարելի է ներառել:
«Ասոցացման համաձայնագրում կար քաղաքական, իրավական, տնտեսական մաս, դրանից զատ կար նաև խոր և համպարփակ առևտրի համաձայնագիրը: Մեր նպատակը եղել է հնարավորինս ընդգրկուն և լայն պահել համագործակցության ոլորտները, միաժամանակ ուշադիր լինել, որ չլինեն այնպիսի ձևակերպումներ, որոնք կհակասեն Հայաստանի՝ այլ միջազգային ֆորմատներում ստանձնած պարտավորություններին: Ոլորտային համագործակցություն է լինելու 28 ուղղություններով, որը ոլորտ չկա, որ ենթակա է դուրս մղման»,-ասաց Գարեգին Մելքոնյանը:
Նա մանրամասնեց, որ նոր ստորագրվելիք փաստաթղթում հնարավոր չի լինի ներառել տարիֆային մասը, որը ենթադրում էր փոխադարձ զրոյական մաքսատուրքերի կիրառում:
«Այդ մասը հնարավոր չի լինի կիրառել: Ազատ և համապարփակ առևտրի համաձայնագրում նախատեսված մնացած հարցերը՝ մտավոր սեփականության պաշտպանության, որակի ենթակառուցվածք, թափանցիկություն, մրցակցություն, մաքսային կարգավորման հարցեր և այլն ներառվելու են, սակայն այստեղ փոփոխություններ կարող են լինել»,-ասաց փոխնախարարը:
Նախորդող հրապարակում՝
Նալբանդյան. Կարևորում ենք Հայաստանի հետ բանակցությունների մանդատի տրամադրումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան