Ովքե՞ր են 2015թ-ի երրորդ եռամսյակի ամենախոշոր հարկատուները. հրապարակվել է ցանկը
ՀՀ ֆինանսների նախարարությունը հրապարակել է 2015 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների առաջին 1000 խոշոր հարկատուների ցանկը։
Ըստ դրա՝ Հայաստանում ամենախոշոր հարկատուն «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է, որը երրորդ եռամսյակում պետբյուջե է վճարել շուրջ 31 մլրդ դրամի հարկ։
Հաջորդ խոշոր հարկատուն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ն է, որն այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին պետբյուջե է վճարել մոտ 19 մլրդ դրամի հարկեր։
Երրորդ տեղում Որոտանի ՀԷԿ-ն է (16,7 մլրդ դրամ), չորրորդ տեղում հայտնվել է «Ղ-Տելեկոմը» (13,74 մլրդ դրամ), 5-րդ տեղում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը (13,73 մլրդ դրամ):
6-րդ տեղում «Ալեքս Գրիգ» ընկերությունն է, որը պետական բյուջե է վճարել շուրջ 11,95 մլրդ դրամի հարկ:
Խոշոր հարկատուների առաջին տասնյակում են հայտնվել նաև Արմենիա տելեֆոն կոմպանին՝ «ԱրմենՏելը» ՝ 11,8 մլրդ դրամով, «Գրանտ Տոբակո» հայ-կանադական համատեղ ձեռնարկությունը, որը 10,1 մլրդ դրամ հարկ է վճարել բյուջե, «Ֆլեշ» ընկերությունը, որը վճարել է շուրջ 9.3 մլրդ դրամի չափով հարկ:
10-րդ հորիզոնականում գտնվում է «CPS» ընկերությունը, որը պետական բյուջե է վճարել շուրջ 6,8 մլրդ դրամ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում