ԿԳ նախարարը չբացառեց` կլինեն նաև ռուսական դպրոցներ
«Ռուսական միջազգային դպրոցներ գոյություն ունե՞ն, թե՞ ոչ»,- այս հարցն այսօր խորհրդարանում օտարալեզու դպրոցների վերաբացմանը վերաբերող նախագծերի քննարկման ժամանակ բարձրացրեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը` ակնարկելով օրինագծի այն դրույթը, համաձայն որի` Հայաստանում նախատեսվում է բացել միջազգային ճանաչում ունեցող դպրոցներ:
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն էլ պատասխանեց, թե ռուսական միջազգային դպրոցների ցանց, որպես այդպիսին, գոյություն չունի կամ գոնե կառավարությանը դրա մասին հայտնի չէ:
ՀՅԴ-ական պատգամավորը շարունակեց` այդ դեպքում կարելի է ասել, որ «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրինագծի ընդունումից հետո ռուսական դպրոցներ հանրապետությունում չեն բացվի . «Օրինագծի ընդունումով մենք չենք սահմանափակում օտար լեզվով կրթություն ստանալու հնարավորությունը Հայաստանում և եթե խոսքը միջազգային ծրագրերի մասին է, կրկնում եմ, դրանք մեզ հայտնի չեն, բայց ես չեմ բացառում, որ ընդունելուց հետո կարող ենք ունենալ միջպետական կամ միջկառավարական համաձայնագիր ռուսական կողմի հետ` միջպետական դպրոցներ ունենալու մասին»:
Նախարարը նշեց նաև, որ հարցն ինքնին կարևոր է, քանի որ նախագծերի քննադատողների գերակշիռ մասը, դրանք քաղաքականցնելուց բացի, փորձում է հարցը միջազգային քաղաքականության ասպարեզ տանել:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան