Զոլյան-Աշոտյան հեռակա բանվեճը շարունակվում է
ԵՊԼՀ ռեկտոր պրոֆեսոր Ս.Զոլյանը հանդես է եկել հայտարարությամբ, ի պատասխան Panorama.am-ի հրապարկման, որտեղ ԳՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը հայտնել էր, թե բուհում կատարված ստուգումների արդյունքում հայտնաբերվել են լուրջ խախտումներ, որոնց մասին հանրությունը կիրազեկվի առաջիկայում:
Ի պատասխան համալսարանի պաշտոնական կայքում Ս. Զոլյանը արձագանքել է այսպես. «Այս ամենն իրականությանը համապատասխանում է այնքանով, որ ս.թ. մարտի 20-27-ը ՀՀ ԿԳ նախարարի հրամանով իսկապես ստեղծվել է հանձնաժողով, որը և ԵՊԼՀ ներկայացրել է վերահսկողության արդյունքներով կազմված «ԵՊԼՀ կրթական գործունեության նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքներով կազմված ակտի» նախագիծ (այսուհետ՝ ակտի նախագիծ):
Մեր առարկություններն օրենքով սահմանված ժամկետում ներկայացվել են ՀՀ ԿԳՆ, բայց ելնելով էթիկայի կանոններից՝ բուհը զերծ է մնացել նախարարության կողմից կազմված ակտի նախագծի մասին հանրությանը մեր կարծիքը հայտնելուց, քանի որ ակնկալվում էր, որ ՀՀ ԿԳ նախարարությունը հաշվի կառնի իր կողմից թույլ տրված անճշտությունները և խեղաթյուրումները և հետ կկանչի ակտի նախագիծը:
Սակայն, ելնելով պրն. Ռ. Սուքիասյանի հայտարարությունից և խոստումից, հրապարակում ենք նշված
«ԵՊԼՀ կրթական գործունեության նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքներով կազմված ակտի» նախագիծը, ինչպես նաև ՀՀ ԿԳՆ 06.04.2012թ N 160-Ա հրամանի իրավաչափության և օրինականության վերաբերյալ բուհի կողմից հրավիրված փորձագետների կազմած տեղեկանքը, ՀՀ ԿԳՆ կողմից ԵՊԼՀ կրթական գործունեության նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքներով կազմված ակտի նախագծի վերաբերյալ բուհի առարկությունները, ԵՊԼՀ կրթական գործունեության նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների մասին տեղեկանք ակտում տեղ գտած բազմաթիվ ոճաբանական, շարահյուսական և քերականական սխալների վերաբերյալ:
ԵՊԼՀ-ն գրությամբ դիմել է պրն. Ռ. Սուքիասյանին, և եթե առաջիկայում պրն. Ռ. Սուքիասյանը չհերքի իր կողմից հնչեցրած «հայտնաբերված լուրջ խախտումների» վերաբերյալ հայտարարությունը, ԵՊԼՀ բարի համբավը արատավորելու համար բուհից ներողություն խնդրելու և ԶԼՄ-ներով հերքում տպագրելու հայցապահանջով ԵՊԼՀ-ն դիմելու է դատարան»:
Ի դեպ, Զոլյանն այսօր հանդես է եկել մեկ այլ հայտարարությամբ, որտեղ նշել է, թե ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանը` իրեն կարգապահական տույժ հայտարարելու մասին, ենթարկվել է փորձաքննության:
Տրամադրած եզրակացության մեջ նշված է. «Պետական ոչ առևտրային կազմակերպության (ՊՈԱԿ) գործադիր տնօրենի նկատմամբ` ընդհանրապես, իսկ բուհ-ի կարգավիճակ ունեցող ՊՈԱԿ-ի ռեկտորի նկատմամբ` հատկապես, ոչ միայն որևէ նախարար, այլև հենց հիմնադիրը կարգապահական պատասխանատվության ենթարկելու լիազորությամբ օժտված չէ:
…Բնականաբար, նախարարը՝ որպես հանրային ծառայող, օժտված է ստորադաս հանրային ծառայողների նկատմամբ կարգապահական պատասխանատվության միջոցներ կիրառելու լիազորությամբ: Տվյալ դեպքում համալսարանի ռեկտորը ոչ միայն ստորադաս չէ նախարարին, այլև չի համարվում հանրային ծառայող. նկատենք, որ հանրային ծառայողների սպառիչ ցանկը սահմանված է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին