ԵՊՀ-ն զերծ կմնա հունգարական բուհերի հետ հարաբերվելուց
«Երևանի պետական համալսարանը առանձնապես հունգարական բուհերի հետ հարաբերություններ չունի, բայց եթե նման հնարավորություն լինի, մենք ձեռնպահ կմնանք նման հարաբերություններ ստեղծելուց մինչև, որ չստանանք Հունգարիայի կառավարության կողմից այն հստակ դիրքորոշումը, որին սպասում է հայ ժողովուրդը»,- անդրադառնալով հայ-հունգարական միջբուհական հարաբերություններին` այսօր լրագրողներին ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմիոնյանը:
Նա տեղեկացրեց, որ ԵՊՀ պատվիրակությունը չի մասնակցելու Բուդապեշտում գտնվող Կենտրոնական եվրոպական համալսարանի Արևելյան միջերկրական ուսումնասիրությունների կենտրոնի (CEU Center for Eastern Mediterranean Studies) և եվրոպական մի շարք այլ համալսարանների կողմից կազմակերպված գիտաժողովին և նման գիտաժողով չի լինելու նաև Հայաստանում:
«Ճիշտ է, Կենտրոնական եվրոպական համալսարանը հունգարական չէ, բայց գտնվում է Հունգարիայում, այն մարդիկ, որոնք գալու էին մասնակցելու` նրանց մեջ կային հունգարացիներ»,- պարզաբանեց ԵՊՀ ռեկտորը:
Հիշեցնենք, որ Հունգարիայի Գիտությունների ակադեմիայի հետ փոխհարաբերությունները կասեցնելու վերաբերյալ հայտարարությամբ ավելի վաղ հանդես էր եկել ՀՀ ԳԱԱ-ն:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա