ԵՊՀ-ից հերքում են. առաջին կուրսի ուսանողների վարձերի վճարման վերջնաժամկետը չի երկարաձգվել
Վաղը լրանում է առաջին կուրսեցիների համար ԵՊՀ սահմանած վերջնաժամկետը, երբ բուհ ընդունվածները պետք է վճարեն ուսման վարձի կեսը` ԲՈՒՀ-ի փաստացի ուսանող դառնալու համար: Այս պահին ԵՊՀ-ում դեռ չեն ամփոփել, թե առաջին կուրսի ուսանողներից քանիսին է հաջողվել վճարում կատարել:
«Ամսի 6-ից հետո կամփոփենք, կտեսնենք, ինչքան են: Երևի դա կլինի մյուս շաբաթ»,-Panorama.am-ին ասաց ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Կարեն Գրիգորյանը, ավելացնելով, ըստ այդմ կքննարկվի վերջնաժամկետի առումով զիջումներ անելու հարցը:
Անդրադառնալով «Հրապարակ»-ի հրապարակմանը, թե ուսման վարձերի վճարման ժամկետները վերանայվել են, ԵՊՀ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին. «Նախապես ընդունված որոշման համաձայն, Երևանի պետական համալսարան վճարովի համակարգով ընդունված ուսանողները վարձավճարները պետք է վճարեն մինչև սեպտեմբերի 6-ը: Ոչ մի փոփոխություն չի արվել: Սեպտեմբերի 6-ին արդեն իրավիճակը կթելադրի՝ վերանայել այդ որոշումը, թե ոչ»:
Հիշեցնենք, որ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում գրված է, որ եթե նախկինում առաջին կուրսի ուսանողների վարձերի վճարման վերջնաժամկետ էր սահմանվել սեպտեմբերի կեսը, որից հետո չվճարողներին հեռացնում էին բուհից, ապա հիմա վերջնաժամկետը երկարաձգվել է, բայց այդ մասին պաշտոնապես չի հայտարարվում: Ըստ թերթի, ԵՊՀ-ն որոշել է, որ ոչ մի առաջին կուրսեցի վարձավճարի ուշացման պատճառով դուրս չի մնալու համալսարանից: Ուսանողներին այսկերպ ընդառաջելով`փորձում են հանդարտեցնել բողոքը:
Նախորդող հրապարակում`
ԵՊՀ-ն նոր դժվարության առաջ է կանգնեցրել ծնողներին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին