Հայոց լեզվի և գրականության դասագրքերը մեկ շաբաթից վերջապես կհասնեն Ջավախք
Մեկ շաբաթ անց Հայոց լեզվի և գրականության դասագրքերը վերջապես կհասնեն Վրաստանի հայկական դպրոցների աշակերտներին: Հայաստանի և Վրաստանի ԿԳ նախարարությունների միջև երկու ամիս տևած նամակագրությունն ավարտվել է, փոխանցում է «Հարավային Դարպասը»:
Վրաստանի ԿԳ նախարարության աշխատակիցը հավաստիացրել է, որ իրենց կողմից ամեն ինչ կարգավորած է: Մնացել է, որ գործի ՀՀ ԿԳ նախարարությունը: Իսկ ՀՀ ԿԳ նախարարությունից խոստացել են, որ մեկ շաբաթից 14700 կտոր գիրք և գրականությունը, ինչպես նաև դպրոցական գույքը կհասնի Ջավախք:
«Առաջընթաց ունենք, երեկ երեկոյան Վրաստանի ԿԳ նախարարությունից ստացել ենք անհրաժեշտ թույլտվությունը էլեկտրոնային նամակի տեսքով: Հիմա մեզանից պահանջվում է բեռնափոխադրող ընկերության հետ պայմանագիր կնքել և համապատասխան մաքսային ձևակերպուներ անել: Մոտ մեկ շաբաթից արդեն գրքերը կհասնեն Ջավախք»,- պարբերականին ասել է ՀՀ ԿԳ նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության Սփյուռքի բաժնի պետ Նունե Վարդանյանը:
Հիշեցնենք, որ կրթական տարին Վրաստանի դպրոցներում ազդարարվել էր սեպտեմբերի 16-ից, իսկ օրերս ՀՀ ԿԳՆ-ից Panorama.am-ին հայտնել էին, որ սպասում են Վրաստանի կրթության և գիտության նախարարության պատասխանին, որպեսզի այդ գրքերն առաքեն Վրաստանի տարածք:
Նախորդիվ`
Վրացահայ աշակերտները մեկուկես ամիս է սպասում են հայոց լեզվի և գրականության դասագրքերին
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա