ԵԹԿՊԻ, Կոնսերվատորիայի և Գեղարվեստի ակադեմիայի Գյումրու մասնաճյուղերը կարող է լուծարվեն
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը կառավարություն է ներկայացրել «Գյումրու արվեստի պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին որոշման նախագիծը, որը ներառված է կառավարության այսօրվա նիստի օրակագում:
Որոշման նախագծով նախատեսվում է հաստատել «Գյումրու արվեստի պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը, որի նպատակը կրթական, գիտական, փորձագիտական, ուսումնագիտաարտադրական գործունեության իրականացումն է:
Կազմակերպությանը թույլատրվում է իրականացնել բարձրագույն, նախնական (արհեստագործական), միջին և հետբուհական մասնագիտական կրթության, ինչպես նաև հանրակրթական և լրացուցիչ կրթական ծրագրերի կազմակերպում, դիմորդների (այդ թվում` օտարերկրյա) նախապատրաստական դասընթացների կազմակերպում, գիտամանկավարժական կադրերի, արվեստի բնագավառի մասնագետների պատրաստում, վերապատրաստում, մասնագիտական որակավորման բարձրացում և այլն:
Կառավարությանը ներկայացված որոշման նախագծով նախատեսվում է դադարեցնել «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա», «Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա» և «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունների Գյումրու մասնաճյուղերի գործունեությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա