Աղմկալի միջադեպի հետքերով`քաղաքապետարանի աշխատակիցն այցելել է թիվ 71 դպրոց
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունը հայտարարություն է տարածել Ստեփանյանի անվան թիվ 71 դպրոցի 6-րդ «բ» դասարանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ:
Իրադրությանը ծանոթանալու նպատակով, վարչության պետի հանձնարարությամբ վարչության աշխատակիցը այցելել է դպրոց, հանդիպել ծնողների, այդ դասարանում դասավանդող ուսուցիչների, ինչպես նաև աշակերտների հետ: Ներկա են եղել նաև անչափահասների գործերով տվյալ ստորաբաժանման աշխատակիցներ, ինպես նաև Հայաստանում մարդու իրավունքների գրասենյակի ներկայացուցիչը:
Աղբյուրից տեղեկանում ենք, որ լսելով կողմերին, ծանոթանալով առկա իրավիճակին՝ այն շտկելու ուղղությամբ արվել են մի քանի առաջարկություններ, որոնք կնպաստեն իրավիճակի հարթեցմանը և դասարանում բարոյահոգեբանական մթնոլորտի կարգավորմանը:
«Ողջունելով ծնող-դպրոց համագործակցությունը՝ ավելորդ չենք համարում ևս մեկ անգամ հորդորել ծնողներին՝ վստահել դպրոցին և մանկավարժական կոլեկտիվին և անհարկի չմիջամտել իրենց երեխաների դպրոցական կյանքին, որպեսզի երեխաները շարունակեն իրենց ուսումնառությունը համերաշխ մթնոլորտում»,- ասված է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ այսօրվա համարում «Ժողուվորդ» օրաթերթը գրել էր, որ Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 դպրոցում վախի մթնոլորտ է և լարված իրավիճակ: Երեկ դպրոցի 6բ դասարանի աշակերտների ծնողները հրաժարվել են իրենց երեխաներին տանել դպրոց՝ դասադուլ հայտարարելով: Պատճառն այն է, որ աշակերտներից մեկը մշտապես ծեծի է ենթարկում դպրոցականներին:
Նախորդիվ`
Աղմկալի միջադեպ՝ Երևանի թիվ 71 դպրոցում. ծնողները հրաժարվում են երեխաներին տանել դպրոց
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները