ՀՊՃՀ ռեկտորի` պաշտոնից ազատվելու լուրը դեռևս չի հաստատվում
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Արա Ավետիսյանին պաշտոնից հեռացնելու մասին տարածված լուրերը Կրթության և գիտության նախարարությունից չեն հաստատում:
ԿԳՆ լրատվության վարչության պետ Արթուր Բաղդասարյանը Panorama.am-ի թղթակցին ասաց, որ երբ լինի պաշտոնական որոշում, իրենք կհրապարակեն:
«Այս պահին ոչինչ չկա»,- ասաց նա:
Panorama.am-ը լուրը փորձեց ճշտել ՀՊՃՀ մամուլի ծառայությունից, սակայն մեր հեռախոսազանգերը մնացին անպատասխան: Ռեկտորի ընդունարանից էլ մեզ ասացին, որ չեն կարող ոչինչ հայտնել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան