«Կրթություն արտերկրում. բաց դռների օր»` արտասահմանյան բուհերի առաջարկները հայ ուսանողներին
Հայաստանում մարտի 25-ին կկայանա «Կրթություն արտերկրում. բաց դռների օր» միջոցառումը: Լոնդոն Այ միջազգային ուսումնական կենտրոնի հրավերով Հայաստանում են բաձր վարկանիշ ունեցող համալսարանների և ուսումնական հաստատությունների պաշտոնական ներկայացուցիչները, ովքեր բաց դռների օրը հայ ուսանողներին վարկանիշային համալսարանների բակալավրիական, մագիստրոսական, դոկտորական ծրագրերի և մի շարք երկրներում կազմակերպվող ամառային դպրոցների ու կրթաթոշակների մասին տեղեկություններ կտրամադրեն:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը միջոցառման կազմակերպիչները տեղեկացրին, որ սոցհարցում են կատարել՝ պարզելու համար հայ ուսանողի ցանկություններն ու կրթական պահանջները: Նրանց խոսքով, հայ ուսանողները հետաքրքրված են արտասահմանում կրթություն ստանալով, սակայն կա տեղեկատվության պակաս:
«Մենք ուզում էինք տեղեկություններ տրամադրել այն ուսանողներին, ովքեր ցանկանում են կրթություն ստանալ վարկանիշային համալսարաններում: Այստեղ ուսանողները հնարավորություն կունենան դեմ առ դեմ հանդիպել համալսարանների ներկայացուցիրների հետ, որտեղից կկարողանան կրթության, քննությունների, պահանջների, կրթաթոշակների հետ կապված տեղեկություններ ստանալ»,- ասաց Լոնդոն Այ միջազգային ուսումնական կենտրոնի գործադիր-տնօրեն Գայանե Եղիազարյանը:
INTO աշխարհի համալսարանները միավորող հիմնադրամի անդամ Թոմ Գեյմսթերը (ԱՄՆ) ներկայացնելով իրենց առաջարկած համալսարանները, նշեց, որ կրթությունը Միացյալ թագավորությունում և ԱՄՆ-ում անվճար չէ, սակայն ակադեմիական բարձր առաջընթաց ունեցողներին խրախուսում և կրթաթոշակներ են տալիս:
«Մենք փոքր թվով հայ ուսանողներ ունենք, դա է պատճառներից մեկը, որ Հայաստանում ենք և ցանկանում ենք մեծացնել նրանց քանակը: Մենք ունեցել ենք փորձ հայ ուսանողների հետ աշխատելու, լավ ուսանողներ են»,- ասաց նա:
Հիմնադրամի ներկայացուցիչ Քալդեր Լիուն (Չինաստան) նշեց, որ Չինաստանում սովորում են չինարենով, սակայն հայ ուսանողներին հնարավորություն կա բարձրագույն կրթություն ստանալ անգլերեն լեզվով:
«Ուսանողները կարող են լավագույն տասնյակի համալսարաններում ստանալ բակալավրի և մագիստորոսի աստիճան: Մինչ օրս հայ ուսանողներ չենք ունեցել: Շատ կարևոր է, որ ուսանողներն առնչվում և ծանոթանում են տեղի մշակույթին, կյանքին: Ճիշտ է կրթությունը անգլերենով է, բայց ուսանողները նաև չինարեն պիտի սովորեն»,- ասաց նա:
Քլաբ Քլաս անգլերեն դպրոցների ներկայացուցիչ Կատյա Լուպալենկոն էլ նշեց, որ Մալթայում ամառային ճամբարներ են շատ հայտնի, իսկ Լոնֆոնում ամառային դպրոցներ ունեն:
Գլոբ էդուքեյշնի (Չեստերի համալսարան, Անգլիա Ռասկինի համալսարան, LSC, LBL) ներկայացուցիչ Լիլյա Հովհաննիսյանի խոսքով, իրենք հնարավորություն են տալիս բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին՝ սովորել զեղչված տարբերակով:
«Հայ ուսանողների առաջադիմությունն, օրինակ Մեծ Բրիտանիայում, բավական բարձր է: Իրենք ավելի շատ տեղ են տալիս հայերին, հայ ուսանողները պարտաճանաչ են»,- ասաց նա:
Լոնդոն Այ միջազգային ուսումնական կենտրոնի գործադիր-տնօրեն Գայանե Եղիազարյանն էլ հավելեց, որ ընդունելության ընթացակարգն իրականացվում է Հայաստանում. «Հանձնում են անգլերեն լեզվի իմացության թեստը, որի արդյունքներն ուղարկվում են համալսարան, նաև երաշխավորագրեր պիտի լինեն: Համալսարանը գնահատում է որակապես համապատասխանությունը: Ամբողջը իրականացվում է Հայաստանում, առաջարկը գալիս է Հայաստան, ուսանողը վիզան ստանում է և մեկնում երկիր: Հայերի համար ամենանախընտրելին բիզնեսն ու մենեջմենթը, մարքեթինքն են: Նաև ինժիներինգի և ճարտարապետության համար են դիմում, լավ առաջարկներ էլ կան բժշկության ոլորտում»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա