Եպիսկոպոս. Դպրոցներում Հայ եկեղեցու պատմություն առարկան վերացնելու հանձնարական է իջեցվել
ՄԱԿ-ի երեխաների իրավունքների պաշտպանության կոմիտեի կողմից կրթության ոլորտի համապատասխան կառույցներին հանձնարարական է իջեցվել դպրոցներում պարտադիր առարկա Հայ եկեղեցու պատմությունը վերացնել: Այս մասին Մայր Աթոռում ընթացող գիտաժողովի ընդմիջմանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայեցակարգային գրասենյակի ղեկավար Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:
Նա նշեց, որ այդ քայլը հիմնավորվում է նրանով, որ առարկայի դասավանդումը խղճի և մտքի ազատության ոտնահարում է, հակասում է սահմանադրությանը: Դրանից էլ ենթադրվում է, որ այդ առարկան չի կարող դասավանդվել հանրակրթական դպրոցում:
«Փոխարենը, բնականաբար, կրթության ոլորտում այնպիսի արժեքներ, գաղափարներ են ներմուծվում, որոնք ոչ միայն հակառակ են, այլև, իմ կարծքով, ուղղված են հասարակությունը քայքայելուն»,- ասաց Բագրատ սրբազանը:
Նա ընդգծեց, որ հարցը քննարկել են Մայր Աթոռի կրթության և գիտության կենտրոն պատասխանատուների հետ, դա ուշադրության կենտրոնում է: Քննարկումներ են ծավալվում, առաջիկայում վերլուծություններ և համապատասխան քայեր են ձեռնարկվելու:
Նախորդող հրապարակում՝
Հոգեբան. Հոգևորականների հետ շփումները կարող են շրջադարձային լինել երեխաների համար
Բագրատ եպիսկոպոս Գալստանյան. Հանրային կյանքի առողջության հիմքը կրթությունն է
Գիտաժողովի նյութերի ժողովածուն` հիմք կրթության, գիտության և մշակույթի հայեցակարգի մշակման համար