ԿԳՆ-ն հերքում է. հայ եկեղեցու պատմություն առարկան չի հանվի դպրոցներից
Դպրոցներում Հայ եկեղեցու պատմություն պարտադիր առարկան վերացնելու հավանականությունը Կրթության և գիտության նախարարությունը կտրականապես հերքում է:
«Նման որևէ առաջարկ կամ հանձնարարական չի եղել: Գոնե մեր վարչություն չի ստացվել: Ես հերքում եմ»,- Panorama.am-ի թղթակցին ասաց ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:
Նշենք, որ առարկան հանելու մասին ահազանգը օրերս հնչեցրել էր Մայր Աթոռի Հայեցակարգային գրասենյակի ղեկավար Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:
Նա հայտնել էր, որ ՄԱԿ-ի երեխաների իրավունքների պաշտպանության կոմիտեի կողմից է կրթության ոլորտի համապատասխան կառույցներին հանձնարարական իջեցվել` դպրոցներում պարտադիր առարկա Հայ եկեղեցու պատմությունը վերացնել:
Նա նշել էր, որ այդ քայլը հիմնավորվում է նրանով, որ իբր առարկայի դասավանդումը խղճի և մտքի ազատության ոտնահարում է, հակասում է սահմանադրությանը:
Նախորդող հրապարակումներ`
Եպիսկոպոս. Դպրոցներում Հայ եկեղեցու պատմություն առարկան վերացնելու հանձնարական է իջեցվել
ԿԱԻ փոխտնօրենը՝ Հայ եկեղեցու պատմություն առարկայի շուրջ շահարկումների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան