Մեկ հոգի է ցանկանում դառնալ «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի ռեկտոր
«Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթին մասնակցելու է մեկ հոգի: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԿԳՆ անձնակազմի կառավարման վարչության պետ Ռուզաննա Գրիգորյանը:
«Մենք ստացել ենք մեկ դիմում: Մրցույթը սահմանված կարգով կայանալու է հունիսի 2-ին»,- ասաց նա:
Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք մեկ դիմումի դեպքում մրցույթ կայանում է, Ռ. Գրիգորյանն ասաց, որ եթե լինում է կառավարման խուրհուրդ, նույնիսկ մեկ դիմումի դեպքում մրցույթը կայանում է. «Իսկ այս դեպքում կա ինստիտուտի կառավարման խորհուրդ»:
Հիշեցնենք, որ ՀՀ ԿԳՆ-ն հայտարարել էր բաց մրցույթ «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար: Հայտեր ընդունվելու ժամկետ էր սահմանված ապրիլի 23-ից մինչև մայիսի 22-ը:
Մրցույթը տեղի կունենա հունիսի 2-ին, ժամը 12.00-ին, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում:
Հիշեցնենք, որ Արմեն Մազմանյանի մահից հետո «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պարտականությունների կատարումը հունվարի 13-ից ստանձնել էր ինստիտուտի ընդհանուր հարցերով և ֆինանսատնտեսական գծով պրոռեկտոր Հովիկ Մինասյանը: Ապրիլի 11-ից ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել Դավիթ Մուրադյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան