ԳԹԿ. «Ֆիզիկա» առարկայի միասնական քննության միջին միավորը նվազել է
«Ֆիզիկա» առարկայի միասնական քննությանը մասնակցել է 2200 դիմորդ: Անբարար է ստացել դիմորդների 20 տոկոսը, իսկ առավելագույն՝ 20 միավոր, 45 դիմորդ: Panorama.am-ին տվյալները ներկայացրեց ԳԹԿ Արտաքին համագործակցության բաժնի պետ Արայիկ Իսպիրյանը:
Հիշեցնենք, որ դիմորդները «Ֆիզիկա» առարկայից միասնական քննություն հանձնել են հունիսի 10-ին: Քննության արդյունքները հրապարակվել են հունիսի 15-ին: Քննության արդյունքները կարելի է բողոքարկել այսօր՝ մինչև 18:00-ն:
Ա. Իսպիրյանը նաև տեղեկացրեց, որ «Ֆիզիկա» առարկայի միասնական քննության միջին միավորը կազմել է 11,2: Համեմատության համար նշեց, որ նախորդ տարի միջին միավորը եղել է 11,7:
«Նախորդ տարվա համեմատ միջին միավորը գրեթե բոլոր առարկաներից էլ նվազել է: Էականորեն նվազել են «Կենսաբանություն» և «Օտար լեզու» առարկաների միջին միավորները»,- ասաց ԳԹԿ ներկայացուցիչը:
Նշենք, որ «Կենսաբանություն» առարկայի միջին միավորն այս տարի եղել է 11,17, իսկ 2013-ին այն եղել է 14,5-ը: «Օտար լեզու» առարկայի քննության արդյունքները քննական կենտրոններ կուղարկվեն հունիսի 18-ին:
Դիմորդները հունիսի 17-ին քննություն են հանձնելու «Մաթեմատիկա», հունիսի 20-ին՝ «Հայոց պատմություն» և «Քիմիա», հունիսի 23-ին՝ «Ռուսաց լեզու» առարկաներից:
Նախորդող հրապարակումներ՝
ԳԹԿ. «Հայոց լեզու և գրականություն» առարկայի քննության միջին միավորը նախորդ տարվա համեմատ բարձրացել է
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա