ԳԹԿ. Ամենաշատը բողոքարկել են «Հայոց լեզու և գրականության» առարկայի քննության արդյունքները
Հայաստանում ավարտվել է միասնական քննությունների առաջին փուլը: Նախօրեին դիմորդները հանձնել են վերջին քննությունը: Այս պահի դրությամբ դեռևս հայտնի չեն «Հայոց պատմություն», «Քիմիա» և «Ռուսաց լեզու» առարկաների քննությունների արդյունքները: Panorama.am-ի հետ զրույցում քննությունների ընթացքը ԳԹԿ Արտաքին համագործակցության բաժնի պետ Արայիկ Իսպիրյանը գնահատեց նորմալ:
Հունիսի 17-ին «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննությանը մասնացել է 5222 դիմորդ: Միջին միավորը եղել է 11,95-ը: Անբավարար ստացել է 603 դիմորդ, առավելագույն՝ 20 միավոր, 69 դիմորդ, 7,5-13 միավոր՝ 2756 դիմորդ:
Այս պահի դրությամբ «Մաթեմատիկա» առարկայի քննության արդյունքներն արդեն բողոքարկել է 56 դիմորդ:
ԳԹԿ-ից տեղեկացրեցին, որ այսօրվա դրությամբ ամենաշատը բողոքարկել են «Հայոց լեզու և գրականության» առարկայի միասնական քննության արդյունքները՝ ավելի քան 140 դիմում-բողոք:
Նախորդող հրապարակումներ՝
Թեստերի կառուցվածքային փոփոխությունների պատճառով «Օտար լեզու» առարկայի միջին միավորը նվազել է. ԳԹԿ
ԳԹԿ. «Ֆիզիկա» առարկայի միասնական քննության միջին միավորը նվազել է
ԳԹԿ. «Հայոց լեզու և գրականություն» առարկայի քննության միջին միավորը նախորդ տարվա համեմատ բարձրացել է
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում