Սեպտեմբերի մեկին առաջին դասարան կհաճախի 40 հազար աշակերտ
Սեպտեմբերի 1-ից հանրապետությունում դպրոց կհաճախեն 40 հազար առաջին դասարանցիներ: Այս մասին այսօր ՀՀ կառավարության այսօրվա նիստում ներկայացնելով նոր ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքները՝ հայտարարեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Նա միաժամանակ նշեց, որ առաջին դասարանցիների թիվը կամփոփվի մինչ սեպտեմբերի վերջ: Նախարարի խոսքերով` այժմ ընթանում է դասագրքերի բաշխման գործընթացը: Այս տարի լույս են տեսել 29 անուն նոր դասագրքեր:
Նշվեց նաև, որ ըստ սահմանված ժամանակացույցի՝ ավարտվել են նաև մի շարք դպրոցների վերանորոգման աշխատանքները, որոնք պատրաստ են ուսումնական տարվա մեկնարկին: Նոր տուսումնական տարվա ընթացքում կփոխվի նաև բոլոր ավագ դպրոցների ուսումնական գույքը՝ Համաշխարհային բանկի տրամադրած վարկի շրջանակներում:
Ա.Աշոտյանը հայտնեց, որ այս տարի իրենց հաջողվել է խուսափել ուսուցիչների կազմի կրճատումից, իսկ հուլիսի 1-ից վերջինների աշխատավարձերը բարձրացել են 9 տոկսով:
Նախարարի փոխանցմամբ` Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում մեկնարկելու է նաև «Կայուն սնունդ» ծրագիրը:
«Այս ծրագիրը ոչ միայն կրթական բնույթ ունի, այլև սոցիալական, առողջապահական հետևանքներ»,- ասաց Ա.Աշոտյանը:
Նշվեց նաև, որ փորձնական կարգով 10 դպրոցներում ներմուծվել է նաև ազգային երգ ու պար առարկան, որը մշակվել է համապատասխան ոլորտի մասնագետների կողմից: Ուսումնական տարվա ընթացքում ավագ և հիմնական դպրոցները կստանան ութ վիրտուալ լաբորատորիաներ, որոնց միջոցով երեխաները կկարողանան կիրառել իրենց գիտելիքները:
Ըստ Աշոտյանի՝ հանրապետության քոլեջներում և ուսումնարաններում պետությունն այս տարի տեղադրել է 50 տոկոսով ավելի պետպատվեր, ինչը բավականին աժիոտաժ է առաջացրել: Նախարարի խոսքերով `երիտասարդների մոտ նախնական և միջին մասնագիտական կրթություն ստանալը պահանջված է և աննախադեպ ընդունելություն տեղի կունենա:
Նախարարը նշեց նաև, որ հանդիպել է բուհերի ռեկտորների հետ՝ քննարկել կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, միջազգային ծրագրերում ներգրավելուն և կազմակերպչական այլ հարցեր:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա