Ինչո՞ւ է ինքնասպանություն քարոզող բանաստեղծությունը ներառվել դասագրքում
«Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի» ղեկավար Ալեքսանդր Ամարյանն օրեր առաջ ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր վեցերորդ դասարանի անգլերենի դասաքրքի 14րդ էջում (Անտարես Հրատարակչություն 2009) տպագրված մի բանաստեղծություն: Նա նկատել է, որ այդ բանաստեղծությամբ վեցերորդ դասարանի երեխային «քարոզվում» է ինքնասպանություն ու ծնողի նկատմամբ անվստահություն:
Դա առաջացրել է աշակերտների ծնողների մտահոգությունը, որքանո՞վ է նպատակահարմար նման բանաստեղծությունը ներառել դասագրքուն, ի՞նչ հետևանքներ այն կարող է ունենալ երեխայի համար:
Մտահոգությունների ու կարծիքների վերաբերյալ պարզաբանում է ներկայացրել դասագրքի հեղինակ Լուսինե Գրիգորյանը:
«Առաջին հերթին ուզում եմ մեջբերում անել օտար լեզուների առարկայական ծրագրից, որի հեղինակներից մեկն եմ հանդիսանում: Տարրական աստիճանում օտար լեզվի ուսուցման դաստիարակչական նպատակն է դեռահասին նախապատրաստել հետագա՝ բազային աստիճանում հաջող ուսումնառության համար: Այդ նպատակով այն պետք է ապահովի.
• դեռահասի մտավոր և հոգեբանական-հուզական ներուժի գործարկում և զարգացում (ըմբռնում, հիշողություն, երևակայություն, պատկերացում, բազմաձև մտածողություն և այլն),
• դրական վերաբերմունքի ձևավորում սեփական անձի, ուրիշների, ուսումնառության, առարկայի, օտար աշխարհի նկատմամբ,
• կենսական կարողությունների և հմտությունների զարգացում, որոնցից ուսումնառության այս փուլում առաջնայինն է կամքի ուժը, ուշադրության կենտրոնացումը, կանոնների պահպանումը և հարգանքը, ուսումնական իրերի/գործունեության կարգավորումը, համագործակցությունը (զույգերով, խմբային աշխատանք, փոխադարձ աջակցություն), ստեղծագործականությունը:
Օտար լեզվի գլխավոր դաստիարակչական նպատակն է աշակերտի մեջ զարգացնել քաղաքացիական գիտակցություն ու ստեղծագործական կարողություններ և հմտություններ (հանդուրժողականություն, անձնական և հասարակական պատասխանատվություն, ինքնուրույնություն, ինքնազարգացում, քննադատական մտածողություն, ինքնարտահայտում...):
Անրադառնալով բանաստեղծությանը, ուզում եմ նշել, որ այն վերցված է կայքից, որտեղ երեխաները կարող են տեղադրել ծաղրանքի մասին իրենց կողմից գրված բանաստեղծություններ, արտահայտելով և փոխանակելով իրենց անհանգստացնող զգացմունքներն այն երեխաների հետ, որոնց նույնպես հուզում է այդ խնդիրը:
Ինչ վերաբերվում է բանաստեղծության նպատակահարմարությանը 6-րդ դասարանի դասագրքում, ապա որոշակի մտորումներից հետո, կարծում եմ կհամաձայնվեք ինձ հետ, որ դասագրքում տրված համատեքստը` մի կողմից հոգատարության մասին հուզիչ պատմությունը և դա քննարկելու հարցերը, մյուս կողմից ծաղրանքի մասին բանաստեղծության քննարկման մղող հարցերը և քննարկման համար անհրաժեշտ բառապաշարը, և վեջապես թեման ամփոփող, դրական զգացմունքներ առաջացնող բանաստեղծությունը «Հիանալի ընկեր» վերնագրով, թույլ է տալիս մեր իրականության մեջ գոյություն ունեցող տհաճ, սակայն անխուսափելի խնդրից մեր երեխաներին զերծ պահելու փոխարեն, դրան դաստիրակչական ուղվածություն տալ: Մնում է այստեղ շեշտել ուսուցչի կարևորագույն ուղղորդող, դաստիարակչական դերը»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա