Բոլոնիայի գործընթացը հաղթահարել է մարտահրավերները. Լատվիայի կրթության նախարար
Բոլոնյան գործընթացի առաջընթացն ակնհայտ է: Այսօր Երևանի Կարեն Դեմիճյանի անվան Մարզահամերգային համալիրում մեկնարկած Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթնաժողովի և Բոլոնիայի քաղաքականության 4-րդ համաժողովի ժամանակ ասաց Լատվիայի Հանրապետության կրթության և գիտության նախարար Մարիտե Սեյլեն:
Նա նշեց, որ Բոլոնիայի գործընթացը հաղթահարել է մարտահրավերները, իսկ բուհերը ոչ միայն հմտություններ ու գիտելիքներ են հաղորդում, այլ նաև ստեղծում են գիտելիքներ:
«Այս երկու օրերի ընթացքում պետք է վերլուծենք առկա խնդիրները և նախագծենք ռազմավարություն՝ հետագայի համար»,-ավելացրեց Լատվիայի կրթության նախարարը:
Հիշեցնենք, որ 2012թ.-ին Բուխարեստում կայացած նախարարական գագաթաժողովում Հայաստանը միաձայն ընտրվել է հաջորդ՝ 2015թ. նախարարական գագաթաժողովը հյուընկալող և քարտուղարության պարտականությունները ստանձնող երկիր: Մայիսի 14-15-ին կայանալիք 9-րդ գագաթաժողովին և Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումին մասնակցելու համար հրավիրվել են ավելի քան 140 երկրներ ու կազմակերպություններ: Բոլոնիայի քարտուղարության ղեկավարությունը Երանից հետո ստանձնելու է Ֆրանսիան:
Նախորդող հրապարակումներ՝
Բոլոնիայի հռչակագրի ստորագրումից հետո շատ բան է փոխվել. Տիբոր Նավրաչիչ
Երևանում անցկացվում է Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովը (Ուղիղ միացում)
Սերժ Սարգսյան. Բուհական համակարգում մենք ունենք առաջընթաց արձանագրող միտումներ
Երևանյան համաժողովը կլինի պատմական. Ա. Աշոտյան
Կրթությունը քաղաքակիրթ հասարակության հիմքն է. Իլուգի ԳունարսոնՀ կրթական համակարգը դարձել է ավելի ճկուն. Արամ Սիմոնյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները