Երևան 2015. Երկկողմ հանդիպում՝ Հայաստան-Ղրղզստան
Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի /ԵԿԲՏ/ նախարարական գագաթաժողովի ու Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի շրջանակում ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հանդիպում է ունեցել Ղրղզստանի կրթության և գիտության նախարար Էլվիրա Սարիևայի հետ: Այս մասին հայտնում են ԿԳՆ մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ողջունելով հյուրին՝ ՀՀ ԿԳ նախարարը շնորհակալություն է հայտնել հյուրին մասնակցության համար՝ շեշտելով, որ Բոլոնիայի նախարարական գագաթաժողովը մասնակից բոլոր երկրների համար լավ հնարավորություն է՝ զարգացնելու երկկողմ հարաբերությունները:
Ղրղզստանի նախարարը, շնորհակալություն հայտնելով հրավերի համար՝ շեշտել է, որ տպավորված է գագաթաժողովի աշխատանքների կազմակերպվածությամբ և հույս հայտնել, որ երևանյան գագաթաժողովը օգտակար կլինի նաև Ղրղզստանի կրթական համակարգի միջազգայնացման գործընթացի համար: Հյուրը նշել է, որ ինքը Երևանում հասցրել է այցելել է մի քանի ուսումնական հաստատություններ և տպավորված է Հայաստանի կրթական համակարգի զարգացման տեմպերով:
Հանդիպման ընթացքում ՀՀ ԿԳ նախարարը ներկայացրել է Հայաստանում կրթության ոլորտի միջազգային նախագծերը՝ շեշտելով, որ Հայաստանն այսօր հնարավորություն ունի կազմակերպելու միջազգային չափանիշներին համապատասխան հանրակրթական և բարձրագույն ծրագրեր, որը հրաշալի հնարավորություն է նաև ԵՏՄ անդամ պետությունների դպրոցականների ու ուսանողների համար՝ միջազգային կրթություն ստանալու առումով: ՀՀ ԿԳ նախարարը նաև պատրաստակամություն է հայտնել միջազգային փորձի փոխանակման և ոլորտի բարեփոխումների աջակցության հարցում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները