Բոլոնիայի գործընթացի երևանյան ֆորումը լավագույն միջոցառումներից մեկն էր. Եվրոպացի մասնագետներ
«Այս կարևորագույն կրթական իրադարձության մասին իմացան հարյուր հազարավոր մարդիկ ոչ միայն Հայաստանում, այլև Հայասատանից դուրս: Շատ հպարտ եմ, որ Հայաստանն իր տեղն ընդգծեց եվրոպական քարտեզի վրա, եթե եղել են տեխնիկական խնդիրներ, հայցում ենք ձեր ներողամտությունը»: Այս մասին այսօր Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի ամփոփիչ ասուլիսում հայտարարեց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը՝ շնորհակալություն հայտնելով գործընկերներին և լրատվամիջոցներին, այնուհետև խոսքը փոխանցեց Եվրոպացի մասնագետներին:
«Բոլոր մասնակիցները ընդգծեցին Բոլոնիայի գործընթացի և բարձրագույն կրթությանը կարևորությունը: Մեծ պատիվ էր այս կոնֆերանսին ներկա լինել: Բարձրագույն կրթությունը ոչ միայն գիտելիքին է վերաբերում, այլև արժեքներին ու դիրքորոշումներին»,-իր խոսքում նշեց Լատվիայի Հանրապետության կրթության և գիտության նախարար Մարիտե Սեյլեն:
Իսլանդիայի կրթության նախարար Իլուգի Գունարսոն էլ, ընդգծելով Բոլոնիայի գործընթացի կարևորությունը, այս երկու օրերի համար առանձնացրեց Բելառուսի անդամակցությունը որպես կարևորագույն քայլ. « Շատ երջանիկ եմ, որ կարողացանք Բելառուսին ընդունել Բոլոնիայի գործընթացի 48-րդ անդամ»:
Եվրոպական հանձնաժողովի անդամ Ադամ Թայսոնն էլ նշեց, որ իրենք ցանկանում են, որ այս գործընթացը զարգանա և ուժեղանա. «Ուրախ ենք, որ կարողացանք այսքան շեշտել բարեփոխւմներ կիրառելու կարևոությունը»:
Վերջում մասնակիցները միաձայն ընդգծեցին, որ Բոլոնիայի գործընթացի երևանյան ֆորումն իրենց տեսած լավագույն միջոցառումներից մեկն էր և ուրախությամբ հաջորդ ֆորումն անցկացնելու պատիվը հանձնում են Ֆրանսիային:
Նախորդող հրապարակումներ՝
Բոլոնիայի գործընթացը հաջողված համագործակցության արդյունք է
Երևան 2015. Երկկողմ հանդիպում՝ Հայաստան-Ղրղզստան
Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի մասնակիցները ընդունել են հայտարարագիր
Երևանի Կոմյունիկեն ընդունվեց միաձայն
«Այսօր իսկապես շատ մեծ իրադարձություն է». ԵՊԼՀ ռեկտորը` Բոլոնիայի գործընթացի ֆորումի մասին
Եվրոպացի մասնագետ. Կրթության ոլորտը լրացուցիչ գումարի կարիք ունի
Բոլոնիայի գործընթացը չի կարող զերծ մնալ նոր տեխնոլոգիաների ազդեցությունից. Ադամ Թայսոն
Բոլոնիայի գագաթաժողովի մասնակիցներին Երևանում պարել են սովորեցրել
Արմեն Աշոտյան. Պետք է կենտրոնանանք պրակտիկայի ավելացման վրա
Քննարկվում է երևանյան կոմյունիկեն
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա