«Այսօր իսկապես շատ մեծ իրադարձություն է». ԵՊԼՀ ռեկտորը` Բոլոնիայի գործընթացի ֆորումի մասին
Չնայած Հայաստանը միացավ Բոլոնիայի գործընթացին 2002 թվականին, բայց ԵՊԼՀ-ն իր ներսում արդեն մինչ այդ սկսեց կիրառել Բոլոնիայի սկզբունքները: Երևանի Կարեն Դեմիրճյանի նավան մարզահամերգային համալիրում շարունակվող Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի. /ԵԿԲՏ/ նախարարական գագաթաժողովի ու Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի շրջանակներում լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ԵՊԼՀ ռեկտոր Գայանե Գասպարյանը:
«Խոսքը վերաբերում է ոչ միայն գնահատման չափանիշներին և ուսանողների ազատություններին, այլև կրթական ծրագրերի իրականացմանը»,-նշեց ռեկտորը:
Նրա խոսքերով՝ Հայաստանում այսօր իսկապես շատ մեծ իրադարձություն է, նման գագաթնաժողովներ ամեն տեղ չէ, որ լինում են, և Հայաստանն արժանացավ այդ պատվին:
«Նման հանդիպումները հնարավորություն են ընձեռնում ծանոթանալ տարբեր երկրների կրթական համակարգերին: Կրթական այս որոշումները նպաստում են եվրոպական երկրների ինտեգրմանը կրթական դաշտում: Ինչքան ավելի բարձր մակարդակով կարողանանք ինտեգրվել, այնքան մենք ավելի լավ կճանաչվենք եվրոպայում»,-ավելացրեց Գ. Գասպարյանը:
Նախորդող հրապարակումներ՝
Եվրոպացի մասնագետ. Կրթության ոլորտը լրացուցիչ գումարի կարիք ունի
Բոլոնիայի գործընթացը չի կարող զերծ մնալ նոր տեխնոլոգիաների ազդեցությունից. Ադամ Թայսոն
Բոլոնիայի գագաթաժողովի մասնակիցներին Երևանում պարել են սովորեցրել
Արմեն Աշոտյան. Պետք է կենտրոնանանք պրակտիկայի ավելացման վրա
Քննարկվում է երևանյան կոմյունիկեն
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները