Բոլոնիայի գագաթաժողովի մասնակիցներին Երևանում պարել են սովորեցրել
«Մենք ցանկանում ենք համագործակցել և կամուրջներ կառուցել»,-այսօր Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվող Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի. /ԵԿԲՏ/ նախարարական գագաթաժողովի ու Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի ժամանակ իր ելույթում ասաց Պիտեր Գրայսլերը` Գերմանիայի Կրթության և գիտության դաշնային նախարարության տնօրենը:
«Մենք չգիտեինք, որ պետք է պարել սովորենք և կամուրջներ կառուցենք պարի միջոցով: Կամուրջներ կառուցելու համար պետք է բռնել մեկ ուրիշի ձեռքը և աջ կամ ձախ գնալ»,-նշեց Գերմանիայի ներկայացուցիչը:
Նրա խոսքերով, պետք է կամուրջներ կառուցել նաև Բոլոնյայի գործընթացում, ինչպես նախօրեին Բելառուսի հետ կամուրջ կապեցինք` նրանց Բոլոնիայի գործընթացում անդամագրելով:
Ներկայում կրթության ոլորտում առկա խնդիրներից նա առանձնացրեց, որ ական տաղանդներ և չօգտագործված աշխատուժ, սակայն մյուս կողմից էլ ունեն հմուտ մասնագետների կարիք:
Ըստ նրա պետք է փոխել ուսումնական ծրագրերը, որպեսզի բավարարվի աշխատաշուկայի կարիքները. «Պետք է նաև ավահովել համալսարանների ինքնավարությունը»:
Հիշեցնենք, ֆորումին մասնակցում են 47 երկրներից ու միջազգային կազմակերպություններից շուրջ 500 պատվիրակներ, այդ թվում 20 երկիր ներկայացված է նախարարների մակարդակով:
Նախորդող հրապարակում՝
Քննարկվում է երևանյան կոմյունիկեն
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են