Երևանի Կոմյունիկեն ընդունվեց միաձայն
«Առաջին հարցը, որը մենք պետք է ընդունենք, դա Երևանի Կոմյունիկեի ընդունումն է նախարարների կողմից: Կոմյունիկեն դիմակայում է բոլոր մարտահրավերներին և կբավարարի երեք տարիների համար»,- ԵԲԿՏ անդամ երկրների կողմից Երևանի Կոմյունիկեի ընդունման ժամանակ ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Այնուհետև Երևանի Կոմյունիկեն ընդունվեց միաձայն:
ԿԳ նախարարը խոսքը փոխանցեց ֆրանսիայի ներկայացուցիչ, Ֆրանսիայի վարչապետի կրթության հարցերով պետքարտուղար Թիերի Մանդոնին:
«Բոլոնիայի գործընթացի հաջողությունը բոլորիս հաջողությունն է»,-նշեց Ֆրանսիայի ներկայացուցիչը:
Բոլոնիայի գործընթացի հաջորդ ֆորումը կանցկացվի 2018 թվականին՝ Ֆրանսիայում:
Կոմյունիկեի տեքստն ամբողջությամբ` այստեղ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում