Աշոտյանը ռեկտորներից պահանջել է բացառել կոռուպցիոն ռիսկերը
2018 թվականից պետպատվերով տեղերը բաշխվելու են ըստ հավատարմագրման ցուցանիշի: Այս մասին հայտարարել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նախարարությունում տեղի ունեցած ՀՀ պետական բուհերի ռեկտորների հերթական նիստում` կոչ անելով հավատարմագրում չանցած բոլոր բուհերին արագացնել վերոնշյալ գործընթացը:
ԿԳՆ հասարակայնության հետ կապերի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, նախարարը ռեկտորներին տեղեկացրել է նաև, որ հաջորդ տարվա բուհական ընդունելության քննություններն անցկացվելու են ըստ նոր մասնագիտությունների ցանկի` ելնելով եվրոպական կրթական ընդհանուր ստանդարտների միտումներից` կոչ անելով բուհերին հնարավորինս սեղմ ժամկետներում ներկայացնել նոր, խոշորացված մասնագիտությունների ցանկը:
Նիստի ընթացքում նախարար Արմեն Աշոտյանն անդրադարձել է մի շարք հարցերի, մասնավորապես, բուհերում ավարտական և փոխադրական, ինչպես նաև ներբուհական և ասպիրանտական քննությունների անցկացմանը` բուհերի ռեկտորներից պահանջելով բացառել կոռուպցիոն ռիսկերի և ուսանողների նկատմամբ անարդարության դրսևորման ցանկացած դեպք` ապահովելով անաչառ և օբյեկտիվ քննական գործընթաց:
Նիստի սկզբին ներկա է գտնվել նաև Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, ով ներկաներին տեղեկացրել է, որ օգոստոսի 2-13-ը Երևանում անցկացվելու են Համահայկական ամառային 6-րդ խաղերը, որին, ըստ Ի. Զաքարյանի. մասնակցելու հայտ են ներկայացրել աննախադեպ թվով մասնակիցներ:
Այդ կապակցությամբ Իշխան Զաքարյանն ակնկալել է ռեկտորների աջակցությունը` խաղերի կազմակերպման ընթացքում ուսանող-կամավորների ներգրավման, ինչպես նաև մի շարք բուհերի մարզադահլիճների տրամադրման հարցում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները