Միասնական քննությունների առաջին փուլից հեռացվել է 6 դիմորդ
«Այս տարի միասնական քննությունների առաջին փուլում եղել է 11803 դիմորդ: Քննությունների ընթացակարգից արտառոց շեղումներ չեն եղել: Ունեցել ենք 10 քննական կենտրոն Երևանում, 34-ը՝ մարզերում: Դիմորդների ամենաշատ բաշխումը եղել է Երևանում, այնուհետև Գյումրիում և Վանաձորում»,-լրագրողների հետ հանդիմանն ասաց ԳԹԿ տնօրեն Գագիկ Մելիքյանն՝ ամփոփելով միասնական քննությունների առաջին փուլի նախնական արդյունքները:
Բանախոսն ավելացրեց, որ ըստ առարկաների դասակարգման առաջին տեղում եղել է հայոց լեզու և գրականություն առարկան, մաթեմատիկան, անգլերեն լեզուն, ֆիզիկան: ԳԹԿ տնօրենը նշեց, որ այս տարի իտալերեն և պարսկերեն լեզուներն ընդհանրապես դիմորդ չեն ունեցել:
Նրա տեղեկացմամբ՝ առաջին փուլի բացակայությունը 1088 է եղել: Այս բացականերն անխոչընդոտ կարող են գալ և մասնկացել երկրորդ փուլին: 64 դիմորդ քննասենյակում ընդհատել է քննությունը, նրանք կարող են գալ և մասնակցել երկրոդ փուլին. «Քննությունից հեռացվել է ընդամենը վեց երեխա, այս թիվը անցյալ տարվա համեմատ նվազել է: Հեռացվելու պատճառը եղել է նրանց մոտ բջջային սարքեր հայտնաբերելը: Այդ վեցից չորսի մոտ եղել է հեռախոս, մեկի մոտ եղել է WiFi սարքավորում, մյուսի մոտ՝ ինքնաշեն սարք»:
Նրա խոսքերով, այս պահին երկրորդ փուլի դիմորդների թիվն ավելին է՝ քան անցած տարի: Նշենք, որ երկրորդ փուլը կսկսվի հուլիսի 2-ին և կավարտվի 8-ին:
Ինչ վերաբերում է, թե որ բուհն է առաջատարը դիմորդների թվով՝ Գագիկ Մելիքյանն ասաց, ինչպես անցած տարիներին այս տարի ևս ԵՊՀ-ն առաջատարն է, իսկ անցած տարվա համեմատ այս տարի պոլիտեխնիկում դիմորդների թվի աճ է գրանցվել. «Շատ վատ վիճակում են մասնավոր բուհերը, 30 մասնավոր բուհերից միայն 9-ը բուհ դիմորդ ունի»:
Ամփոփելով հանդիպումը ԳԹԿ տնօրենը շեշտեց, որ դիմում բողոքներն ակնհայտորեն նվազել են: Այս տարի առաջին փուլի համար եղել է 270, երբ նախորդ տարի այն կազմում է 483:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա