Դիմորդների ատեստատների ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է
Հաշվի առնելով դիմորդներից և բուհերի ընդունող հանձնաժողովներից ստացած բազմաթիվ դիմումները` հանրապետական ընդունող հանձնաժողովը որոշում է կայացրել բուհերի դիմորդների ավարտական վկայականի /ատեստատի/ ընդունման վերջնաժամկետը երկարաձգել մինչև հուլիսի 12-ը, ժամը 18:00 ներառյալ:
Հանրապետական ընդունող հանձնաժողովը միաժամանակ տեղեկացնում է, որ նշված ժամկետից ուշ ատեստատ ներկայացրած դիմորդները կզրկվեն մրցույթին մասնակցելու և բուհ ընդունվելու հնարավորությունից:
Մինչ այս ատեստատ ներկայացնելու վերջնաժամկետ էր սահմանվել հուլիսի 10-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա