Վերջին հինգ տարվա կտրվածքով հանրապետությունում աշակերտների թիվը նվազել է
2009 թվականին պետական դպրոցները եղել են 1404-ը, այժմ մնացել են 1391-ը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացնելով հինգ տարվա կտրվածքով փոփոխությունները` հայտնեց ԱՎԾ սոցիալական ոլորտի և բնապահպանության վիճակագրության բաժնի պետ Նելլի Բաղդասարյանը՝ նշելով, որ նվազել է նաև ոչ պետական դպրոցների թիվը՝ 53-ից դարձել է 46:
Նրա ներկայացրած տվյալների համաձայն, դպրոցներից 453-ը հիմնական են, 109-ը՝ ավագ, 17-ը վարժարան, 811-ը միջնակարգ. «Հատուկ կարիքներով երեխաների համար Հատուկ հանրակրթական դպրոցների թիվն այժմ հանրապետությունում 27-ն է և բոլորը պետական դպրոցներ են»:
Նելլի Բաղդասարյանը նշեց, որ պետական դպրոցներում 2009 թվականին հաճախել է 386954 աշակերտ, իսկ 2014 թիվը նվազել է՝ կազմելով 352029: Իսկ ոչ պետական դպրոցների աշակերտների թիվը հակառակը՝ ավելացել է, 2009-ին կազմել է 5992, 2014-ին դարձել է 7530:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա