Ա. Աշոտյան. Կառավարությունը փորձում է անել հնարավորը՝ լավ սովորող ուսանողին օգնելու համար
«ՀՀ կառավարությունը հաջորդ տարի 2500 ուսանողի համար նախատեսել է բյուջետային միջոցներ, որպեսզի անապահով ընտանիքների համակարգում ընդգրկված և ՄՕԳ-ի համապատասխան նիշ ունեցող ընտանիքների ուսանողները ստանան 50-100 տոկոս զեղչ՝ որպես պետության կողմից փոխհատուցում»: Այս մասին հայտարարել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը՝ նախարարությունում բուհերի ռեկտորների խորհրդակցության ժամանակ:
Նախարարի խոսքով, ներկայումս նախարարությունը հետազոտություն է իրականացնում՝ պարզելու, թե ինչպես է այս նոր համակարգը աշխատում բուհերում և ինչպես է պահպանվում 7 տոկոս զեղչային ֆոնդի շեմը:
«Պատահական չէ, որ մեր հանդիպման օրակարգի առաջին հինգ հարցերը սոցիալական բնույթի են, քանի որ արվում է հնարավորը՝ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին ուղղված պետական քաղաքականությունն ավելի նպատակային դարձնելու, կրթության իրավունքի իրականացման նպատակով նրանց համար բոլոր նախադրյալները ստեղծելու համար: Կառավարությունը կփորձի անել հնարավորը՝ ամենավերջին լավ սովորող ուսանողին օգնելու համար»,-նշել է նախարարը՝ անդրադառնալով սահմանապահ համայնքների ուսանողների ուսման վարձի զեղչի և վերջիններիս անհատական մուծման գր աֆիկի հնարավորության հարցին:
Արմեն Աշոտյանը տեղեկացրել է, որ այս տարի ևս ՀՀ կառավարությունը սահմանամերձ համայնքներում կիրականացնի նպատակային քաղաքականություն: Մասնավորապես, նախորդ տարի սահմանված 14 սահմանամերձ համայնքների թիվը կընդլայնվի՝ հասնալով 31-ի: Բացի այդ, առաջին կուրսում վերոնշյալ սահմանամերձ համայնքների ուսանողների համար ուսման վարձավճարի զեղչը կկազմի 10 տոկոս, մնացած կուրսերում՝ 20 տոկոս, եթե ուսանողը հաղթահարում է ՄՕԳ-ի շեմը:
ԿԳն հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, հանդիպման ավարտին անդրադարձ է եղել նաև բուհերում ուսանողների կրթական իրավունքների և պարտականությունների վերաբերյալ տեղեկատվության բարձրացման, ուսանողների հետ համապատասխան մանկավարժական աշխատանք իրականացնելու և պատշաճ շփում ապահովելու հարցին: Այդ համատեքստում նախարարը ռեկտորներին առաջարկել է ամենօրյա հանդիպումներին զուգահեռ ամիսը մեկ անգամ ուսանողների համար սահմանել ռեկտորի ընդունելության օր:
Խորհրդակցության ժամանակ քննարկված հարցերի վերաբերյալ մանրամասն տեղեկատվության կարող եք ծանոթանալ այստեղ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա