Նարինե Հովհաննիսյան. Համընդհանուր ներառման ենք գնում (տեսանյութ)
«Մինչև 2025 թվականը Հայաստանի բոլոր դպրոցները լինելու են ներառական, երեխաներն ազատ ներառվելու են այդ դպրոցներում: Եթե 5-6 տարի առաջ ունեինք 53 հատուկ դպրոց, այսօր այդ թիվը 23-ն է, 2025 թվականին կլինեն են ընդամենը 2-3-ը: Գործընթացը սկսվել է և շարունակվելու է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:
Ըստ նրա, դպրոցների մոտքն ազատ է բոլոր երեխաների համար. «Բոլորը ստանալու են համապատասխան կրթություն: Սա է մեր քաղաքականությունը, մեր գերկա խնդիրը և այլևս հետդարձի ճանապարհ չկա: Այս երեխաները պետք է սովորեն բոլորի հետ, կրթություն բոլորի համար»:
ԿԳՆ ներկայացուցիչը նշեց, որ համընդհանուր ներառման են գնում. «Մարզ առ մարզ ներառելով երեխաներին հանրակրթության մեջ, ստեղծելով համապատասխան պայմաններ` գնում ենք առաջ»:
Մանրամասները` տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա