Աշոտյանը խոստանում է լուծում տալ՝ Զարզանդի փոխտնօրեն նշանակելու խնդրին
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը խոստանում է լուծել՝ Կապանի թիվ 6 դպրոցի փոխտնօրենի պաշտոնում Զարզանդ Նիկողոսյանին նշանակելու խնդիրը:
«Այսօր մամուլում հրապարակված Կապանի թիվ 6 դպրոցի փոխտնօրենի նշանակման լուրերի կապակցությամբ հայտնում եմ, որ թեպետ տվյալ դպրոցը ԿԳՆ ենթակայության չէ, կուսումնասիրեմ խնդիրը և Սյունիքի մարզպետարանի հետ լուծում կտանք»,-գրել է Աշոտյանը ֆեսյբուքյան իր էջում:
Հիշեցնենք, որ Զարզանդ Նիկողոսյանը Սյունիքի մարզպետի հայտնի թիկնապահն է, ով հաճախ է հայտնվում աղմկահարույց պատմությունների մեջ:
Panorama.am-ը նախարար Աշոտյանին երկու հարց է ուղղել՝ Լիսկայի թիկնապահի փոխտնօրենի նշանակման կապակցությամբ.
1. Պարոն Աշոտյան, Զարզանդ Նիկողոսյանի՝ դպրոցի փոխտնօրեն նշանակվելու վերաբերյալ Ձեր կարծքն ենք ուզում իմանալ: Ինչ-որ քայլեր ձեռնարկելո՞ւ եք, որ նման անցյալով մարդիկ ուսումնական հաստատություններում պատասխանատու պաշտոնում չհայտնվե՞ն:
2. Շատ օգտատերեր ցանկանում են իմանալ, թե ինչպես կվարվեիք որպես ծնող, եթե Ձեր երեխաների դպրոցի փոխտնօրենը Զարզանդ Նիկողոսյանը լիներ: Միայն թե անկեղծ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան