«Ազգային երգ ու պար» առարկան կշարունակվի 6-րդ դասարանում
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրաման է ստորագրել` «Հանրակրթական հիմնական դպրոցի 6-րդ դասարանի «Ազգային երգ ու պար» առարկայի ծրագիրը հաստատելու մասին»:
ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ համաձայն հրամանի` առարկային 6-րդ դասարանում կհատկացվի տարեկան 51 ժամ, շաբաթը` 1,5 դասաժամ: 6-րդ դասարանում շարունակվելու են նախորդ տարվա ընթացքում սովորողների ձեռք բերած գիտելիքների, կարողությունների, հմտությունների և արժեքային համակարգի զարգացման ուղղությամբ տարվող ուսումնադաստիարակչ ական աշխատանքները:
Սովորողներն այս դասարանում կծանոթանան համայնքային, ծիսական, հարսանեկան և աշխատանքային պարերին և պարերգերին, կխորացնեն գիտելիքները պաշտամունքային պարերի և պարերգերի մասին, ինչպես նաև կսովորեն մանկական խաղերգեր և հայրենասիրական երգեր: Ծրագրում կարևոր տեղ է հատկացվել որսորդական պարերին և հատկապես ռազմապարերին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան