Մեսրոպ քահանա Արամյան. Մինչև 2019 թվականի ավարտը «Այբ» դպրոցներ ենք ունենալու բոլոր մարզկենտրոններում
«Մեր նպատակն է լավագույն կրթության հնարավորություն տալ հայ երեխաներին, որպեսզի ունենանք ուսյալ և գիտելիքվ զինված երեխաներ, որպեսզի նաև դրանով կարողանանք ապահովվել մեր երկրի պայծառ ապագան»,- Դիլիջանի կենտրոնական դպրոցի բացման ժամանակ լրագրողների հետ հանդիպմանը «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհդի նախագահ Մեսրոպ քահանա Արամյանը:
Նրա խոսքով, այն ամենը, ինչ սեղծվելու է «Այբ» դպրոցում, ընդօրինակելի կրթական տեխնոլոգիաներ են:
««Այբ»-ը այդ կրթական ծրագրերի փորձարկման լաբորատորիա է: Մենք այսօր լիովին պատրաստ ենք այդ կրթական ծրագրերը տարածել ամբողջ Հայաստանով և նույնիսկ սփյուռքով մեկ: Մինչև 2019 թվականի ավարտը «Այբ» դպրոցներ ենք ունենալու բոլոր մարզկենտրոններում, Արցախում և երկու նորը՝ Երևանում»,-ասել է քահանա Արամյանը:
Դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամը նշել է, որ մինչ 2023 թվականի ավարտը «Այբ»-ի կրթական տեխնոլոգիաները մուտք են գործելու բոլոր ավագ դպրոցներ՝ մեկական հոսքային դասարանով:
Դիլիջանի կետրոնական դպրոցը գործում է «Այբ» կրթական ծրագրով, որը կոչվում է Արարատյան բակալավրիատ:
«Այստեղ բավական մեծ ցանություն կա սովորելու: Մեկ տեղի համար մինչև քսան երեխա է դիմում: Մենք խստապահանջ դպրոց ենք, պետք է վստահ լինենք, որ թե՛ երեխաները, թե՛ ընտանիքները բավականաչափ մոտիվացիա, ցանկություն ունեն որպեսզի կարողանան այս ինտենսիվ միջավայրում գոյատևել»,-ասել է Մեսրոպ քահանա Արամյանը:
Հիշեցնենք, որ այսօր բացվեց Դիլիջանի կենտրոնական դպրոցը, որն ստեղծվել է 2013 թվականին «Այբ» կրթական հիմնադրամի կողմից՝ ՀՀ Կենտրոնական բանկի հետ համագործակցության արդյունքում:
1-9-րդ դասարանցի մինչև 160 աշակերտի համար նախատեսված հիմնական դպրոցը արտաքին պատվերով և ֆինանսավորմամբ «Այբ»-ի իրագործած առաջին դպրոցական նախագիծն է:
Դպրոցը «Այբ» համակարգի առաջին դպրոցն է՝ կառուցված Երևան քաղաքից դուրս: Ուսումնական հաստատության շենքի կառուցումը և գործուեությունն ամբողջությամբ ֆինանսավորվում են ՀՀ ԿԲ կողմից:
Դիլիջանի կենտրոնական դպրոցի տարածքում է տեղակայված նաև Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության արդյունքում ստեղծված ֆաբլաբը՝գիտարդյունաբերական լաբորատորիան, որը ծառայելու է ինչպես դպրոցի աշակերտներին, այնպես էլ Դիլիջանի և հարակից քաղաքների աշակերտներին, ուսանողների և ստեղծագործողներին:
Ըստ կազմակերպիչների, դպրոցի ստեղծումը ևս մեկ կարևորագույն ներդրում է Դիլիջանում , որի արդյունքներն առավել տեսանելի կլինեն առաջիկա հինգ տարիների ընթացքում:
Նախորդող հրապարակում՝
Նախագահը ներկա է գտնվել Դիլիջանի կենտրոնական դպրոցի բացմանը
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են