Նախագահը պարգևատրել է ագրարային համալսարանի դասախոսների
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայաստանի ազգային ագրարային համալսարանում մասնակցել է բուհի հիմնադրման 85-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին, որոնց շրջանակներում ՀԱԱՀ մասնաշենքում բացվել է կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան: Հանրապետության Նախագահը շրջայց է կատարել ժամանակակից սարքավորումներով հագեցած նորաբաց լաբորատորիայում, ծանոթացել դրա հնարավորություններին, լաբորատորիայում նախատեսվող ուսումնասիրությունների շրջանակին: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Հանրապետության Նախագահը եղել է նաև ՀԱԱՀ-ում 2001 թվականից գործող Շախմատի թանգարանում, որտեղ ներկայացված են շախմատային խոշոր իրադարձությունների մասին պատմող արժեքավոր նյութեր, հայ շախմատիստների հաղթանակների պատմությունը և այլ ուշագրավ տեղեկատվություն:
Սերժ Սարգսյանն այնուհետև բուհի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողների և միջոցառմանը հրավիրված բազմաթիվ հյուրերի հետ համալսարանի դահլիճում մասնակցել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հիմնադրման 85-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին:
Բուհի հոբելյանի կապակցությամբ ՀՀ Նախագահը գիտության և կրթության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար ագրարային համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի մի շարք ներկայացուցիչների պարգևատրել է պետական պարգևներով, խրախուսել՝ շնորհակալագրերով:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները