Առողջություն
12:05 07/11/2007
ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀՈՍՊԻՏԱԼԱՑՎԵԼ Է 51 ՄԱՐԴ
«Կարմրուկի և կարմրախտի դեմ պատվաստումներն իրականացման համար, ընդանուր առմամբ, ծախսվել է 1 մլն 700 հազար դոլար: Հանրապետությունում բացվել է 2231 պատվաստակետեր: Նախարարի հրամանով առանձնացվել են հիվանդանեցներ, ստեղծվել են ռեանիմացիոն ջոկատներ»,-այսօր ասուլիսի ժամանակ ասաց առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հայկ Դարբինյանը: Նրա հավաստմամբ, ծրագիրն իրականացնելու համար, հանրապետությունում կրթվել է 1130 բժիշկ, 1500 բույքույր և 1500 վիճակագիր:
Նախարարության հաշվարկներով, հանրապետությունում 6-27 տարեկան թիրախային խմբին պատկանող 808.545 մարդ կա, որոնցից պատվաստվել է 776.451-ը: Այս ցուցանիշը կազմում է թիրախային խմբի 96%-ը: ԱԱՀ-ի ցուցանիշների համաձայն, ծրագիրը կարելի է հաջողված համարել, եթե չի պատվաստվել երկրի բնակչության միայն 15-26%-ը: Կարմրուկի ու կարմրախտի դեմ պատվաստումների հիմնական ու մաքրման փուլերն ավարտվել են, սակայն, պոլիկլինիկաներում դեռևս պատվաստումները շարունակվում են: «Այսօրվա տվյալներով, հանրապետության տարածքում, պատվաստումների ցուցանիշը գերազանցել է 98%-ը, ինչը գերազանցում է սպասված 95%-ը»,-նշեց Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:
Նշենք, որ պատվաստումներից ռեակցիա է առաջացել 150 բնակչի մոտ (ովքեր հայտնել են այդ մասին), հոսպիտալացվել է 51 մարդ: Հնդկական «Սերում» արտադրության պատվաստանյութերը գնվել են ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից: Պատվաստանյութերի պիտանելիության ժամկետը կլրանա միայն 2009 թվականին:
Ավելացնենք, որ պատվաստումները կշարունակվեն մինչև 2008 թվականի հունվարի 1-ը: Իսկ ռազմավարական ծրագիրը մշակվել է 2007-2009 թվականների համար:

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter: