Խոզագրիպով 6 հիվանդներից 3-ն այսօր դուրս կգրվեն «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցից
Հանրապետությունում խոզի գրիպով հիվանդների թիվը չի ավելացել: Այս մասին Panorama.am-ին ասաց հանրապետության գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը: Նրա խոսքով, ներկայումս հանրապետությունում Ա գրիպը հաստատվել է 22 մարդու մոտ: Նրանցից 6-ն են միայն գտնվում «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում, մյուսները բուժվել են, առողջացել ու դուրս գրվել հիվանդանոցից:
Ինչպես ասաց գլխավոր ինֆեկցիոնիստը, այսօր հիվանդանոցից դուս կգրվի ևս 3 հիվանդ:
Նշենք, որ հանրապետությունում գրանցված հիվանդների թիվը ևս մեկով ավելացել էլ նախօրեին, այդպիսով հաստատվել էր 22 դեպք:
Հիշեցնենք, որ Լոնդոնի ռեֆերենս լաբորատորիայից նախօրեին Հայաստանը ստացել է AH1N1 գրիպի առաջին հինգ դեպքերի վերաբերյալ հետազոտության պատասխանները: Լոնդոնից ստացված պատասխանները դրական են եղել, այսինքն հաստատվել է հայաստանյան լաբորատորիայի ախտորոշումը:
Նախորդող նորություններ`
Լոնդոնի լաբորատորիան հաստատել է. Հայաստանում կան AH1N1 գրիպի դեպքեր`
Այսօր խոզի գրիպի 6 նոր դեպք է գրանցվել.հիվանդների թիվը հասել է 21-ի`
Շտապ օգնություն»-ում պիկ շրջան է. Քաղաքացին Ա գրպի կասկածով դիմում է «1-03»-ին`
Ա գրիպ` տվյալներ աշխարհից`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա