ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս խոզի գրիպի դեմ պատվաստումները ներառել սեզոնային պատվաստումների ցանկում
ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս հյուսիսային կիսագնդի երկրներին հակագրիպային պատվաստումների ցուցակում ներառել խոզի գրիպի դեմ պատվաստումը: Իսկ սեպտեմբերին նույն խորհուրդը տրվել էր 2010-ին հարավային կիսագնդի երկրների համար պատվաստանյութի արտադրության մասով:
Դրա համար, ինչպես հայտնել է գրիպի մասով ԱՀԿ-ի փորձագետ Քեյջի Ֆուկուդան, հարկավոր է որոշել, թե էլ ի՞նչ շտամեր պետք է ներառվեն 2010-ին պատվաստումների մեջ: Բացի դրանից փորձագետները պետք է պարզեն արդյոք գրիպի տարածվածությունը ողջ աշխարհում առավելագույնի՞ է հասել:
Նշենք, որ աշխարհում գրիպի բռնկման օրվանից սկսած մահացել է 15 հազար մարդ: Սակայն մահացությունների իրական թիվը, ամենայն հավանականությամբ, ավելի մեծ է, քանի որ ոչ բոլոր երկրներ են հաշվի առել հիվանդության անսովոր ընթացքը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա