Իրանում խոլերայից մարդիկ են մահացել. ԱՆ-ն զննում է սահմանը հատածներին
Հայ-իրանական սահմանային անցակետում առողջապահության նախարարությունը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ կանխարգելիչ քայլերը խոլերայի ներբերումը, հետագա տարածումը կանխարգելելու ուղղությամբ: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ԱՆ-ից ասացին, որ այս պահին հանրապետությունում խոլերայով հիվանդ չի գրանցվել, սահմանին ևս հիվանդներ չեն հայտնաբերվել:
«Ազատություն» ռադիոկայանի իրանական ծառայությունը՝ հղում անելով «Թեհրան» օրաթերթին հայտնում է, Իրանի առողջապահության փոխնախարարը տեղեկացրել է, որ վերջին օրերի ընթացքում Իրանում խոլերայի հետևանքով 5 մարդ է մահացել: Խոլերան տարածված է Իրանի արևելյան և կենտրոնական մասում գտնվող 10 նահանգներում: Ներկայում 168 մարդ տառապում է այդ հիվանդությամբ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանի Առողջապահության նախարարության հիվանդությունների կառավարման կենտրոնի ղեկավարն ասել էր, որ հիվանդներից 146-ը օտարերկրացի են, որոնք անօրինական բնակություն են հաստատել Իրանում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա