Արձանագրվել է սիբիրյան խոցի դեպք
Ձեռքի վերքերի գանգատով շաբաթ օրը «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է դիմել մի քաղաքացի «սիբիրյան խոց» (մաշկային ձև) նախնական ախտորոշումով: Կազմակերպված լաբորատոր հետազոտությունների արդյունքում ախտորոշումը հաստատվել է:
Առողջապահության նախարարության հաղորդմամբ, հիվանդի մոտ հիվանդությունն ընթանում է միջին ծանրության, կազմակերպված անհրաժեշտ բուժման արդյունքում արձանագրվել է առողջացման դրական տեղաշարժ:
Վարակի աղբյուրի պարզաբանման նպատակով ՀՀ առողջապահության նախարարության մասնագետները ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետների հետ համատեղ ձեռնարկել են անհրաժեշտ միջոցառումներ։ Արդյունքում պարզվել է, որ վարակի հավանական աղբյուրը վարակված մսեղիքի օգտագործումն է:
Հիվանդության տեղայնացման և հնարավոր հիվանդների վաղաժամ հայտնաբերման նպատակով կազմակերպվել և շարունակվում են իրականացվել կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ՝
- կասկածելի այլ հիվանդների վաղաժամ հայտնաբերման նպատակով ձեռնարկված միջոցառումների արդյունքում ներկայումս կասկածելի հիվանդներ չեն հայտնաբերվել,
- որպես վարակի հավանական աղբյուր առգրավվել է մսեղքը,
- կազմակերպվել են ախտահանման աշխատանքներ:
Աշխատանքները շարունակվում են։
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից էլ դեպքի մասին հայտնում են, որ ծառայության համապատասխան մասնագետների կողմից իրականացված ուսումնասիրությունների ընթացքում պարզվել է, որ վարակման աղբյուրը մսեղիքի հետ շփվելն է, և անմիջապես ճշտվել է խանութի գտնվելու վայրը: Ծառայության մասնագետները մեկնել են մսի իրացման կետ, կասեցվել է առկա մսեղիքի ողջ խմբաքանակը, կատարվել է նմուշառում և նմուշներն ուղարկվել են «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ՝ սիբիրախտ հիվանդության նկատմամբ փորձաքննություն իրականացնելու նպատակով: Ծառայության մասնագետները պարզել են մսեղիքի ծագման վայրը, տեղում իրականացվել են հակաանասնահամաճարակային միջոցառումներ` (կենդանիների գլխաքանակի հաշվառում, կլինիկական զննում, ջերմաչափում), ինչպես նաև կատարվեց արյան նմուշառում՝ պարզելու սիբիրախտ հիվանդության նկատմամբ կենդանիների հետպատվաստային վարակամերժությունը:
Լաբորատոր հետազոտություններն ընթացքի մեջ են, վերջնական պատասխաններն ստանալուց հետո կիրականացվեն համապատասխան միջոցառումներ:
Նախորդող հրապարակումներ`
Լոռիում արձանագրվել են սիբիրյան խոցի դեպքեր
Հարթագյուղի հիվանդ կովերին մորթել են, միսը վաճառել
Կասկածելի 4 կենդանիներից միայն մեկի մոտ է ախտորոշվել սիբիրախտ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները