Արցախում շարունակվում է սուր աղիքային վարակով երեխաների հոսպիտալացումը
Արցախի առողջապահության նախարարության «Ինֆեկցիոն հիվանդանոցում» սուր աղիքային վարակով երեխաներ շարունակում են հոսպիտալացվել: Հոկտեմբերի 10-ից մինչ այսօր հիվանդանոցում բուժում ստացել և դուրս է գրվել 32 հիվանդ, ովքեր կրկնակի անալիզներ են հանձնել՝ բացասական արդյունքով, իսկ այսօր առավոտ եղած վերջին տվյալներով, հիվանդանոցում դեռ 9 երեխա է բուժվում:
ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ գործադիր տնօրեն Ստելլա Միքայելյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ հիվանդների մեծ հոսք չկա, բայց աղիքային սուր վարակով երեխաներ մանկապարտեզներից և դպրոցներից քիչ քանակով հոսպիտալացվել են:
«Ուսումնական հաստատություններից հոսպիտալացված բոլոր երեխաների մոտ դիզինտերիա է հայտնաբերվել: Եղել են և թեթև հիվանդներ, և միջին ծանրությամբ ընթացող: Ծանր դեպքեր մեկ-երկու հիվանդի մոտ է եղել, որոնց մոտ ինտոքսիկացիան ավելի արտահայտված է, բայց նրանք արդեն դուրս են գրվել»,-ասաց նա:
Ստելլա Միքայելյանը տեղեկացրեց, որ այս հիվանդությամբ նոր երեխաներ են հոսպիտալացվել, ովքեր ուսումնական հաստատություններ չեն հաճախում, մեկուկես, երկու տարեկան հասակի են:
Հավելենք, որ Դիզենտերիա հիվանդության վարակի աղբյուր կարող են հանդիսանալ հիվանդները, մանրէակիրները, կարող է փոխանցվել նաև շփման միջոցով (կոնտակտ-կենցաղային), ինչպես նաև փոխանցման միջոց է հանդիսանում վարակված ջուրը, սննդամթերքը և կաթնամթերքը:
Նախորդիվ՝
Արցախում մանկապարտեզներից և դպրոցներից սուր աղիքային վարակով 42 երեխա է հոսպիտալացվել
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները