
«Հիվանդ ա եղել, մահացել ա»` Սպիտակի պոլիկլինիկայի բժշկուհուն զայրացրեց պատվաստված երեխայի մահվան մասին հարցը
«Ժողովուրդ» օրաթերթն այսօրվա համարում գրել էր, որ Սպիտակի հիվանդանոցում պատվաստումից հետո 2 ամսական երեխա է մահացել։ Թերթին ահազանգած երեխայի տատիկն ասել էր, որ հիվանդանոցի բժշկուհի Մարինա Աղամալյանն առանց բուժզննելու է հիվանդ երեխային պատվաստել, իրենք չեն լռելու և դիմելու են դատարան:
Panorama.am-ը փորձեց հիվանդանոցից պարզել դեպքի մանրամասները: Սպիտակի հիվանդանոցից մեզ խորհուրդ տվեցին զանգահարել Սպիտակի պոլիկլինիկա և փոխանցեցին բժշկուհի Անահիտ Հակոբյանի աշխատասենյակի հեռախոսահամարը:
Բժշկուհին հայտնեց, որ Մարինա Աղամալյանն աշխատանքի է և կփոխանցի մեր հեռախոսահամարը, որպեսզի նա կապվի մեզ հետ: Երբ հարցրեցինք, թե երբ կազատվի Մարինա Աղամալյանը, Անահիտ Հակոբյանը նյարդայնացավ. «Երկու ամիս առաջ երեխա ա մեռել, հիմա նոր ոտքի են կանգնել: Ի՞նչ ա, եղել: Մահը գրանցված ա, հերձումն արված ա, ախտորոշումը պարզ ա, հերիք եղավ, էլի»:
Երբ ասացինք, որ ուզում ենք հասկանալ ինչ է տեղի ունեցել և ով է պատասխանատուն, Անահիտ Հակոբյանը հայտարարեց. «Ի՞նչ ա տեղի ունեցել: Հիվանդ երեխա ա եղել, մահացել ա: Գործում էլ գրված ա, անատոմիական ախտորոշումը կա»: Բժշկուհին անջատեց հեռախոսն ու անպատասխան թողեց մեր զանգերը:
Նշենք, որ «Ժողովուրդի» հետ զրույցում մահացած երեխայի տատիկը՝ Մանուշակ Մարկոսյանը, պատմել է, որ երեխան գաղտնի թոքաբորբ է տարել, ինչի մասին իրենք չեն իմացել:
Նախորդիվ`
Սպիտակի հիվանդանոցում պատվաստումից հետո 2 ամսական երեխան մահացել է
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին