Բժշկական հաստատություններում հեմոդիալիզի ֆիլտրերը օգտագործվել են մի քանի անգամ. Վերահսկիչ պալատ
Ազգային ժողով ներկայացված Վերահսկիչ պալատի 2013-ի հաշվետվության մեջ առողջապահության ոլորտում ՎՊ-ն բազմաթիվ խախտումներ է հայտնաբերել: Մասնավորապես խախտումներ ու թերացումներ են գրանցվել հեմոդիալիզի անցկացման ծառայություններում: Առավել ուշագրավ է, որ ըստ ՎՊ հաշվետվության, հեմոդիալիզի ծառայությունների մատուցման ժամանակ բժշկական հաստատությունների կողմից հեմոդիալիզատորների (ֆիլտր) բազմակի օգտագործման դեպքեր են եղել:
«Տվյալ դեպքում, թեև, ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մեկ սեանսի ընթացքում ֆիլտրի բազմակի օգտագործումն, առողջական անվտանգությունից ելնելով, արգելված է, և ֆինանսավորումը կատարվել է «մեկ սեանսի համար մեկ ֆիլտր» սկզբունքով, այնուամենայնիվ, բժշկական հաստատությունները փաստացի գնելով ավելի քիչ ֆիլտրներ, դրանք օգտագործել են բազմակի», -նշված է ՎՊ հաշվետվության մեջ:
Վերահսկիչ պալատը նաև ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ բժշկական հաստատությունների ձեռք բերած ֆիլտրների վերջնական գները մի քանի անգամ գերազանցում են դրանց ներմուծման հաշիվ-ապրանքագրերում նշված արժեքը: Ըստ աղբյուրի, միայն հեմոդիալիզատորների բազմակի օգտագործման հետևանքով հաշվետու ժամանակաշրջանում «Վանաձորի բժշկական կենտրոն» և «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ների դեպքում ոչ նպատակային ծախսը կազմել է համապատասխանաբար` 23 մլն 586.0 և 20 մլն 874.0 հազար դրամ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները