«Շվեդիան որպես բարեկամ և Եվրոպական ﬕության երկիր կարևոր գործընկեր է Հայաստանի համար»
Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում հայ և շվեդ ուռուցքաբանների մասնակցությամբ տեղի է ունեցել երկօրյա գիտաժողով, որի շրջանականերում ներկայացվել է ռադիոթերապիայի ոլորտում կիրառվող նորարարությունները:Գիտաժողովը կազմակերպվել է Շվեդիայի առևտրի նախարար Էվա Բյորլինգի Հայաստան կատարած այցի շրջանակներում:
Գիտաժողովին հաջորդեց նախարարների եզրափակիչ խոսքը: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշել է, որ Շվեդիան որպես բարեկամ և Եվրոպական ﬕության երկիր կարևոր գործընկեր է Հայաստանի համար: Դրա վկայությունն է «Էրիկսոն» ընկերությունը, որը նշանակալի դեր է խաղում Հայաստանի էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման գործում , ինչը կարևոր է առողջապահության համակարգի կառավարումը բարելավելու տեսանկյունից: «Վստահ եմ, որ ﬔր համագործակցությունը գնալով ավելի կընդլայնվի և կխորանա»,- ընդգծեց նախարարը:
Հիշեցնենք, որ Շվեդիայի թագավորությունը «Ուռուցքաբանության ազգային կենտրոն»- ին 1.5 միլիոն եվրո արժողությամբ գծային արագացուցիչ է նվիրել:
Ա.Մուրադյանը իր շնորհակալությունը հայտնեց Էվա Բյորլինգին, ով հատուկ ուշադրություն է դարձնում Հայաստանի առողջապահական խնդիրներին: «Լինելով բժիշկ, դուք խորապես հասկանում եք, թե որքան կարևոր են ներդրումները մարդու առողջության պահպանման ոլորտում»,- ասաց նախարարը:
Շվեդիայի առևտրի նախարար Էվա Բյորլինգը նշեց, որ սա հայ-շվեդական համագործակցության ﬕայն սկիզբն է: Անդրադառնալով շվեդական արտադրության բժշկական սարքավորումների ներդրմանը Հայաստանում, նախարարը վստահեցրեց, որ շվեդական ընկերությունները կկարողանան մեծ դեր խաղալ Հայաստանի առողջապահության ոլորտի զարգացման գործում:
Հանդիպման ավարտին «Ուռուցքաբանության ազգային կենտրոնի» տնօրեն Հայրապետ Գալստյանը Էվա Բյորլինգին շնորհեց կենտրոնի պատվավոր պրոֆեսորի կոչում:
Նախորդող հրապարակում`
«Լիովին ապահովում է անվտանգությունը». նոր սարքավորում` «Ուռուցքաբանության ազգային կենտրոնում»
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա